09 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

”Գնա մեռի, արի սիրեմ”. 168 ժամ

”Եթե նորմալ ընդդիմություն էին, թող նախագահական ընտրություններին մասնակցեին։ ”Գնա մեռի, արի սիրեմ” սկզբունքո՞վ են առաջնորդվում”,– Հայ ազգային կոնգրես կուսակցության այսօրվա որդեգրած քաղաքականությանն անդրադառնալով՝ թերթի թղթակցի հետ զրույցում ասել է ՀԱԿ դաշինքի նախկին անդամ, ազատամարտիկ Սասուն Միքայելյանը։

”Ես ՀԱԿ անդամ չեմ եղել, բայց համաժողովրդական շարժմամբ մենք երկրում փոփոխություններ ենք իրականացրել։ Իսկ այսօրվա որդեգրած ռազմավարությունը շատ սխալ է՝ դրա համար էլ էս օրին հասանք, երկրի վիճակը վատացավ, մարդիկ էլ չեն հավատում, որ ընդդիմություն կա,– ավելացրել է նա, ապա խոսելով ՀԱԿ-ի սխալների մասին՝ նշել,– ”ՀԱԿ-ի կազմում չկա՞ր որևէ մեկը, որ առաջ քաշեին՝ մասնակցեին, ոչինչ, թե հետո չէին պարտվի։

Հիմա կայուն ընդդիմություն կլիներ հանրապետությունում։ Բայց սրա փոխարեն՝ գնացին ՀՀՇ-ն ցրեցին՝ ՀԱԿ ստեղծեցին, իբր… չեմ էլ հասկանում՝ ի՞նչ արեցին, ոչ էլ հասկանում եմ՝ իրենք հասկացա՞ն՝ ինչ արեցին։

Ինչ անում են, իրենց ձեռքով են անում։ Այսքան տանջանք, տառապանք, բայց մի քանի հոգի իրենց գիտունի տեղ դրեցին, ժողովրդին փաստի առաջ կանգնեցրին։ Նման դեպքերում է ժողովրդի հավատը մեռնում, հավատացեք”։

 

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ