“Կինդ դարձա”.ո՞ւմ կինը դարձավ Օլգա Այվազյանը
Երգչուհի Օլգա Այվազյանը Henaran.am-ի հետ զրույցում անդրադարձավ իր ամուսնության հարցին:
Նշենք, որ անցած շաբաթ Henaran.am-ը հրապարակել էր լուսանկարներ, որտեղ Օլգան հարսի հանդերձանքով էր: Մեր հարցին ի պատասխան նա ասել էր, որ երջանիկ է, եւ անձնական հարցերը չի դարձնում հանրության սեփականություն:
“Էլի երջանիկ եմ, բայց դա հարսանիքիս լուսանկարները չէին, պարզապես իմ նոր տեսահոլավակի նկարահանումից կադրեր էին: Այսպես ասած ամուսինս Հրաչ Բերբերյանն էր,տաղանդավոր մի երիտասարդ, ով նկարահանվում է հոլովակներում”,-ասաց Այվազյանը: Այն հարցին, թե ինչու է լրատվամիջոցներից մեկին ասել, որ ամուսնացել է՝ երգչուհին պատասխանեց. “Ի դեպ, ես ոչ մեկին նման բան չեմ ասել ու ինքս էլ զարմացա, թե ինչու հորինեցին”:
Ի դեպ, լուսանկարները մենք կորզել էինք լուսանկարիչ Արթուր Հարությունյանը: Երգչուհին ասաց, որ այդպես էլ գլխի ընկավ,որովհետեւ ոչ մեկը իրավունք չուներ նման բան անելու:
Նշենք, որ Օլգա Այվազյանի նոր տեսահոլովակի պրիեմերիան կկայանա հունիսի 15-ին եւ կոչվում է ”Կինդ դարձա”: Խոսքերը գրել է Վահրամ Պետրոսյանը, հոլովակը նկարել է Ֆելիքս Բաբայանը:
Լուսանկարը՝ Արթուր Հարությունյանի