Արդարադատության նախարարության պարզաբանումը Հրաչյա Հարությունյանի արտահանձման վերաբերյալ

ՀՀ արդարադատության նախարարությունն անդրադարձել է ՌԴ-ում ձերբակալված Հրաչա Հարությունյանի արտահանձնման հնարավորությանը: Նախարարության հայտարարության մեջ ասված է. ”Վերջին շրջանում մամուլում լայնորեն շրջանառվում են կարծիքներ Մոսկվայի մերձակայքում տեղի ունեցած ավտովթարից հետո կալանավորված` ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությանյանի ”էքստրադիցիայի” վերաբերյալ: Նկատի ունենալով հիշյալ օտարահունչ բառի անհարկի օգտագործումը հասարակության լայն շրջանակներում՝ ՀՀ արդարադատության նախարարությունը նպատակահարմար է գտնում հստակեցնել հանցագործություն կատարած անձանց հանձնման՝ […]