16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Ոստիկանապետի հետ խոսել է որպես տղա. Բուդաղյանների փաստաբան

Փաստաբան Հայկ Ալումյանը լրագրողների հետ հանդիպմանը չհերքեց, որ գնդապետ Արտակ Բուդաղյանի եղբայրը՝ Արայիկ Բուդաղյանը հանդիպել է Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ:  Սակայն նա հրաժարվեց որեւէ մանրամասնել: “Երկու տղամարդ զրուցել են: Կա տեղեկատվություն, որը հրապարակման ենթակա չէ: Տղամարդկանց զրույցը սովորաբար չի հրապարակվում”,-ասաց փաստաբանը:

Հիշեցնենք, հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան առջեւ փոխհրաձգություն է տեղի ունեցել, մեկ հոգի Ավետիք Բուդաղյանը  սպանվել է, կա երկու տուժող, կալանավորված է երկու անձ, որից մեկը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տղան է:

Ի դեպ, Henaran.am-ի հետ զրույցում Բուդաղյանների հարազատները հերքել էին, որ իրենք ոստիկանապետին հանդիպել են:

Ինչ վերաբերում է Բուդաղյանների  կողմից Սուրիկ Խաչատրյանի հետ հաշհվեհարդար տեսնելուն, ապա փաստաբանն ասաց.“Պաշտոնապես հայտարարում եմ իմ կողմը ապավինում է բացարձակ օրենքին, վենդետայի մասին չի խոսում, բացի օրինական լուծում, այլ  լուծումից հեռու է: Մենք հենվում ենք պետական մարմինների անաչառության վրա” :

Փաստաբանի խոսքով, Բուդաղյանները հուսով են, որ կարելի է հասնել արդարության:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ