07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Հայաստանը պետք է վերանայի ՀԱՊԿ-ին իր անդամակցությունը. Րաֆֆի Հովհաննիսյան

՛՛Ժառանգության՛՛ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը կարծում է, ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը, Մաքսային միությունը, ՌԴ-ի կողմից գազի գնի թանկացումը, հայ վարորդին կանացի խալաթ հագցնելը փոխկապակցված են միմյանց հետ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հովհաննիսյանը:

Վերջինս կողմ է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրմանը, սակայն մի քանի պայմանով:  ՛՛Մենք նախ պիտի տեսնենք, թե այդ Ասոցացման պայմագիրն ինչ է ներկայացնում, ինչ է գրված այնտեղ: Եթե միայն առևտրի կարգավորում է, այո՛, սկզբունքորեն համաձայն եմ, եթե Թուրքիան պիտի առանց նախապայմանների վերացնի սահմանները, այո՛, եթե պիտի օգտագործվի Հայաստանի վրա ճնելու, Արցախում զիջումներ կատարելու համար, ես կողմնակից չեմ՛՛,-շեշտեց Հովհաննիսյանը: Միաժամանակ նա կարծում է, որ Հայաստանը դիտորդական առումով Եվրասիական միությունում պետք է ներկայություն ունենա:

 Henaran.am-ի հարցին, թե համակարծիք է, որ ՌԴ-ում ձերբակալված վարորդ Հրաչա Հարությունյանին կանացի խալաթ հագցնելը քայլ էր ուղղված ՀՀ իշխանությունների դեմ, նա պատասխանեց.

՛՛Ես համամիտ եմ նրանց հետ, ովքեր հիմնական պատասխանատվության թիրախը ուղղում են Հայաստանին: Մենք ենք մեղավոր՝ մեր ընտրությունների, ժողովրդավարական վիճակի, ազգային շահերը չհետապնդելու առումով: Բայց քանի որ ռազմավարական դաշնակից ենք, մեր ակնկալիքը ավելի բարձր է Ռուսաստանից, քան ուրիշներից:

Քանի որ կան այն հատուկ հարաբերությունները, մենք ռազմավարական այդ դաշնակցից ակնկալում ենք ավելին: Դա վերաբերում է ՛՛Սմերչին՛՛, Հայաստանի ու Արցախի կործանումը ցանկացող հարևան պետության, գազի գնին, որը կարող էր այլ լուծում ստանալ և կապված է Հրաչյա Հարությունյանի հետ:

Ես կանանց կոմնակից եմ, կանանց հավասարության, առաջատարության կողմնակից եմ: Խալաթի հետ խնդիր չունեմ, բայց այն, ինչ ես եմ դիտարկել՝ դատապարտում եմ: Դատապարտում եմ որպես հայաստանցի ու ՌԴ դաշնակից պետության քաղաքացի: Եթե այսպես շարունակվի Ռուսաստանի կողմից… սա հակառուսական չէ՝ հայաստանյան անհրաժեշտություն է:

Եթե միլիարդնելով զինատեսակներ է ուղարկում մեր ռազմավարական դաշնակիցն այն պետությանը, որը ուզում է ջնջել Հայաստան, Արցախ անունը քարտեզից, Հայաստանը պետք է վերանայի ՀԱՊԿ-ին իր անդամակցությունը՛՛:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ