08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Պետք է բարդացնել ամուսնալուծությունների ընթացակարգը

Ամուսնալուծության ընթացակարգը պարզվում է բավականին հեշտ է Հայաստանում, դա ինքնին նպաստում է, որ ավելի շատ զույգեր դիմեն ընտանիքի համար ծայրահեղ այդ քայլին: Այդ մասին այսօր հուլիսի 19-ին լրագրողների հետ խոսեցին բժշկական գիտությունների թեկնածու սեքսոպաթոլոգ Մարատ Զաքարյանը և Փաստաբանների պալատի անդամ Լիաննա Բալյանը:  

Սեքսոպաթոլոգ Մարատ Զաքարյանը այսօր խոսեց ընտանիքում ամուսնալուծությունների հիմնական պատճառների մասին, մասնավորապես անդրադառնալով հարս –սկեսուր և հարս-սկեսրայր հարաբերություններին: Նա գտնում է, որ ընտանիքում պետք է տիրի փոխզիջման մթնոլորտը:

Փաստաբանների պալատի անդամ Լիաննա Բալյանը տեղեկացրեց,որ վիճակագրությունը ցույց է տվել , որ 2013 թվականի առաջին եռամսյակում աճել են ամուսնալուծությունների թիվը և հակառակը պակասել են ամուսնությունների թիվը: Ամուսնալուծության լուրջ պատճառների թվում նշվեց մասնավորապես դավաճանությունը, թմրամոլությունը և միմյանց հետ երեխա չունենալու պատճառները: Լիաննա Բալյանը կենցաղային ֆոնի վրա տեղի ունեցող ամուսնալուծությունները հնարավոր է հարթել հոգեբանի օգնությամբ:

Ամուսնալուծվելու արդյունքում տուժում են հիմնականում երեխաները, քանի որ երեխայի համար երկու ծնողների հետ հավասարաչափ չշփվելու հանգամանքում հետագայում կարող են գալ հանգել դեպրեսիվ վիճակների:

Քաղաքացին դիմում է կազմում ենք հայցադիմում ամուսնուլուծության մասին, այդ դիմումը տանում ենք դատարան, մեր օրենսդրությունը այնպես է հեշտացրել ամուսնալուծության ընթացակարգը , որ դրանց թիվը պակասելու փոխարեն  աճում են: Ամուսնալուծությունից հետո հիմնակնում ծանր է լինում կնոջ իրավիճակը.”Ամուսնալուծությունների արդյունքում սովորաբար կինն է տուժում , որովհետև չկա համապատասխան պայմանագիր, ըստ որի զույգերի մեջ համապատասխան պարտավորություններ պետք է լինել:Համարյա միշտ երեխաների հոգսը ընկնում է կնոջ վրա, իսկ ամուսինը հաճախ գնում է արտերկիր և խուսափում պատասխանատվությունից”,-բացատրեց փաստաբանը: 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ