19 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

Քաղաքական խորհրդակցություններ` ՀՀ եւ Գերմանիայի ԱԳՆ-ների միջեւ

Հուլիսի 18-ին Հայաստանի Հանրապետության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջեւ հերթական քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու նպատակով Երեւանում էր ԳԴՀ ԱԳՆ Արեւելյան Եվրոպայի, Կովկասյան տարածաշրջանի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով հանձնակատար, դեսպան Անթիե Լեենդերթսեի գլխավորած պատվիրակությունը: Հայկական կողմից քաղաքական խորհրդակցությունները վարում էր արտաքին գործերի փոխնախարար Զոհրաբ Մնացականյանը:       

Խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկեցին երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներն ու հնարավորությունները, այդ թվում` քաղաքական, տնտեսական, մշակութային, գիտակրթական եւ հումանիտար հարցեր:  Երկուստեք գոհունակություն հայտնվեց   խորհրդարանական սերտ համագործակցության կապակցությամբ: Կարեւորվեց փոխգործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում:
Տեղի ունեցավ մտքերի փոխանակում տարածաշրջանային եւ միջազգային հիմնախնդիրների շուրջ: Քննարկվեցին ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի հետ կապված հարցեր: Փոխնախարար Մնացականյանը հանգամանալից ներկայացրեց ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը: Երկուստեք կարեւորվեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը:

Կողմերն անդրադարձան ՀՀ-ԵՄ հարաբերություններին, ներկա փուլի գերակայություններին, Ասոցացման համաձայնագրի բանակցային գործընթացին, Արեւելյան գործընկերության շրջանակներում համագործակցությանը:
Երկուստեք կարեւորվեցին քաղաքական  խորհրդակցությունների պարբերաբար անցկացումն ու բարձրաստիճան պատվիրակությունների փոխայցելությունները:
Այցի շրջանակներում  դեսպան Անթիե Լեենդերթսեն հանդիպում ունեցավ ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի սաների հետ:
 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ