08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Հուլիսի 2013

“Օպերա-մասիվ” գիծը Կարգին Հայկոն իրենով է արել /

“Մասիվ-օպերա” գծի գծատիրոջ գործին իր տարբերակով “խփում է” կատակերգու Հայկ Մարությանը: Երեկվանից նա միացել է ընդդեմ հասարակական տրանսպորտի թանկացմանը:  Իր սեփական մեքենայով ուղևորներ է տեղափոխում նշված ուղղությամբ և “իր ձևով քարոզում” չվճարել 150 դրամ: Henaran.am-ը  զրուցեց այսօր արդեն երրորդ անգամ ուղևորներ փոխադրող Կարգին Հայկոյի հետ: Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

Վաճառվեցի՞ն …

“Այն, ինչ այսօր կատարվում է` գերազանց է և կարծում եմ, որ դա ալիք-ալիք իր դրական էֆեկտը կունենա: Երբ որ այս շարժմանը միանում են շոու բիզնեսի ներկայացուցիչներ, իրականացնում են այդ տեղափոխման ակցիան, դա հրաշալի է”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ անդամ Զոյա Թադևոսյանը` խոսելով տրանսպորտի թանկացման դեմ երեւանյան ակցիաներից: Ըստ նրա` սա կարող է մարդկանց բանականության վրա […]

“Եկել ես ստեղ, որ ինչ անես”. ակտիվիստը քաղաքապետի խորհրդականին /վիդեո/

ՀՅԴ Նիկոլ Աղբալյան երիտասարդական շարժման անդամները քաղաքապետի խորհրդականից պահանջեցին իր փոխարեն ակցիայի մասնակիցների հետ հանդիպման հրավիրել քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Նրանք բարձրաձայն ընթերցեցին իրենց 4 կետից բաղկացած հայտարարությունը և պահանջեցին լուծում գտնել իրենց պահանջները բավարարելու համար: Երիտասարդ ակտիվիստներից մեկը դիմելով Երևանի քաղաքապետի խորհրդական Ալբերտ Գևորգյանին ասաց.”Ձեր պահանջները անօրինականա Դուք մեզ մի ստիպեք, որ մենք էլ տեղափոխվենք […]

Շոու բիզնեսի ներկայացուցիչներն արձագանքում են Կարգին Հայկոյի բողոքի ակցիային

Շոու բիզնեսի ներկայացուցիչները ողջունում են դերասան, կատակերգու Հայկ Մարությանի /Կարգին Հայկոյի/  կազմակերպած ակցիան: Նշենք, որ Հայկոն իր սեփական ավտոմեքենայով ուղևորներին տեղափոխում է քաղաքի մի հատվածից մյուսը` այսպես պայքարելով Երևանի հասարակական տրանսպորտի թանկացման դեմ: Henaran.am-ի հետ զրույցում հաղորդավար Ավետ Բարսեղյանն ասաց, որ տեղյակ չի եղել Հայկոյի կազմակերպած ակցիայի մասին, հակառակ դեպքում` կմիանար: ”Ճիշտն ասած` շատ ուշ […]

Եվրոպան ասաց չէ, որ իրենց նավերը չեն կարող մեր սարերը բարձրանալ /վիդեո/

”Տոլի գնում ենք Եվրոպա, տոլի Ռուսաստան, ես էլ բան չեմ հասկանում”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը, դժգոհելով իշխանության վարած քաղաքականությունից, ասաց ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը:  Մյուս բանախոսն էլ` տնտեսագետ Վարդան Բոստանջյանը շեշտեց. ”Գնացիր Եվրոպա, Եվրոպան ասաց չէ, որ իրենց նավերը չեն կարող մեր սարերը բարձրանալ, նենց որ չհուզվենք, սաղ օրը նստած մեր մասին են մտածում”: Շարունակությունը` […]

Բոյկոտը տարիք չի ճանաչում /ֆոտո, վիդեո/

Հասարակական տրանսպորտի թանկացման դեմ պայքարող ակտիվիստները շրջում են քաղաքում: Քիչ առաջ Henaran.am-ի տեսախցիկը ֆիքսեց, որ ակտիվիստները, այդ թվում բավական մեծահասակ մարդիկ, շրջում են քաղաքում, բաժանում թռուցիկներ ու կոչ անում չվճարել 150 դրամ: Դիտեք` տեսանյութը:

“Բարեւ Երեւանը” պահանջում է ուղեվարձի թանկացման իրավական ակտերը

Ավագանու “Բարեւ Երեւան” խմբակցությունը այսօր հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման վերաբերյալ հարցում է ուղարկել քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Խմբակցությունը, մասնավորապես, ակնկալում է պատասխաններ ստանալ այն մասին, թե Քանի՞ միկրոավտոբուսային, ավտոբուսային եւ տրոլեյբուսային երթուղի է գործում այս պահի դրությամբ եւ ո՞ր երթուղիները կոնկրետ ո՞ր ընկերությունների կողմից են շահագործվում: Ո՞ր տնտեսվարողների կողմից եւ ե՞րբ է ուղեվարձի թանկացման հայտ ներկայացվել: […]

Բաշխվել է ինսուլինի հերթական խմբաքանակը

ՀՀ առողջապահության նախարարի 2013 թվականի հուլիսի 22-ի  թիվ 2047-Ա   հրամանով իրականացվել է ինսուլինային սրվակների հերթական հատկացումը Հայաստանի Հանրապետության բժշկական հաստատություններին եւ մարզերին` մեկ ամսվա կտրվածքով: Նախարարությունն ինսուլին ստացող շաքարային դիաբետով հիվանդներին հորդորում է տեղերում դեղի հատկացման գործում խոչընդոտների հանդիպելու դեպքում ահազանգել թեժ գիծ` 010-52-88-72 հեռախոսահամարով:      

Ջենիֆեր Էնիսթոնը հղի՞ է /ֆոտո/

Ջենիֆեր Էնիսթոնի երկրպագուները դեռեւս Բրեդ Փիթի հետ ամուսնության տարիներից սպասում են, որ նա մայրանա: Նույնիսկ շշուկներ կային, որ նրանց բաժանման պատճառը հենց երեխա չունենալու ցանկությունն է եղել: Սակայն դատելով Ջենի վերջին լուսանկարներից` ուրախալի  իրադարձությունը շուտով տեղի կունենա եւ դերասանուհին իր փեսացուին` Ջասթին Թերուին փոքրիկ կպարգեւի: Ջենն, ինչպես միշտ, խնդիր չունի կազմվածքի հետ, սակայն այլեւս ոչ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՀունիսիՕգոստոսի