08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Հուլիսի 2013

“Ձեր վրա դոլար, թե եվրո շպրտենք”. քաղաքապետարանի մոտ կրքերը չեն հանդարտվում /վիդեո/

Այսօր հուլիսի 22-ին Երևանի քաղաքապետարանի մոտ ընդդեմ հասարակական տրանսպորտի թանկացման բողոքի ակցիա էր կազմակերպել ՀՅԴ Նիկոլ Աղբալյան երիտասարդական միությունը: Երիտասարդները քաղաքային իշխանություններից պահանջում են անհապաղ կասեցնել հանրային տրանսպորտի 150 դրամով սպասարկումը: Ակցիային ներկա էր նաև ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նա նշեց, որ դաշնակցությունը կլինի ժողովրդի կողքին և երևանցիների համար ճակատագրական այս պահին կպայքարի […]

ԲՀԿ-ը պատրաստ է միանալ

”ԲՀԿ-ը պատրաստ է միանալ Երևանի ավագանիում արտահերթ նիստ անելու ստորագրահավաքին, որպեսզի հրապարակային քննարկի խնդիրը, տեսնենք, թե ինչ հնարավոր լուծումներ կարելի է գտնել”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Նշենք, որ այսօր ավագանու ”Բարև Երևանի” խմբակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը անդրադառնալով ավագանու արտահերթ նիստ հրավիրելու գաղափարին, նշել էր, որ իրենք փորձում են համաձայնության գալ […]

ՀՅԴ-ն դատապարտում է իշխանությունների հերթական չհիմնավորված որոշումը

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը դատապարտում է հանրային տրանսպորտի սակագները չհիմնավորված, 50 տոկոսով բարձրացնելու` իշխանությունների որոշումը: Այդ քայլը քաղաքական, տնտեսական, սոցիալական եւ իրավական տեսանկյունից անընդունելի է: Իշխանությունները նախընտրական շրջանում վստահեցնում էին, թե գների կտրուկ բարձրացում տեղի չի ունենալու, խոստանում էին իրական կենսամակարդակի աճ: Սակայն հետընտրական փուլում գազի, էլեկտրաէներգիայի, այլ հիմնական ապրանքատեսակների ու ծառայությունների գների աճին հաջորդեց […]

Հրաչյա Հարությունյանը հրաժարվում է ցուցմունք տալ

Հրաչյա Հարությունյանը, ով մեղադրվում է Նոր Մոսկվայում տեղի ունեցած ՃՏՊ-ի մեջ, որի հետեւանքով 18 մարդ էր զոհվել, հրաժարվում է ցուցմունք տալ: Այդ մասին “РИА Новости”-ին է հայտնել Մոսկվայի ոստիկանության մամլո ծառայությունը: “Այսօր հարցաքննություն էր ծրագրված, սակայն Հրաչյա Հարությունյանը հրաժարվել է ցուցմունք տալ քննիչին”,-հայտարարել է գործակալության զրուցակիցը:  Հիշեցնենք, որ խճաքարերեր տեղափոխող բեռնատարը, որը հուլիսի 13-ին Պոդոլսկից […]

Հանձնարարվել է խստորեն վերահսկել ասֆալտապատման աշխատանքների կազմակերպման գործընթացը

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անդրադառնալով մայրաքաղաքում իրականացվող ասֆալտապատման աշխատանքներին, պատասխանատուներին հանձնարարել է խստորեն վերահսկել դրանց ընթացքն ու հորդորել կապալառուներին աշխատանքները կազմակերպել այնպես, որ բնակչությանն ավելորդ անհարմարություններ չպատճառվեն: “Այս հարցում անհրաժեշտ է լինել խիստ եւ հետեւողական, որպեսզի այդ աշխատանքները հնարավորին արագ կատարվեն ու չխաթարեն մայրաքաղաքի բնականոն երթեւեկը: Անհրաժեշտության դեպքում ասֆալտապատման աշխատանքները թող […]

“Դեպի մասիվ, կարևորը բարեհաջող հասցնեմ”.Նիկոլը միացավ բոյկոտին /վիդեո/

ՀՀ ԱԺ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը այսօր իր սեփական ավտոմեքենայով միացավ ընդդեմ տրանսպորտի թանկացման ակցիային: Պատգամավորի առաջին երթուղին Ամիրյան Մաշտոց պողոտաների հատման կանգառից դեպի Նորքի զանգվածներ  ուղեգծով մեկնարկեց: Henaran.am-ի հետ զրույցում Նիկոլ Փաշինյանը նախ նշեց, որ հույս ունի քաղաքացիներին բարեհաջող հասցնել ”մասիվ”: ”Ես կարծում եմ բոլոր դեպքերում քաղաքացիները պետք է իրենց իրավունքների համար պայքարեն, մենք […]

Տրանսպորտի վարչության պետը հայհոյե՞լ է. քաղաքապետարանի արձագանքը

”Չի համապատասխանում իրականությանը, չարամտորեն մոնտաժված է, խնդրում եմ` ինքներդ նայել ու տեսնեք` այս մոնտաժված տարբերակում անգամ հայհոյանք լսում եք, թե ոչ”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը` մեկնաբանելով տեսանյութը, որտեղ, ըստ լրատվամիջոցների, տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը հայհոյել է լրագրողին:  Արթուր Գևորգյանը նշեց, որ 100 մետր լրագրողը […]

Մայրաքաղաքում շարունակվում են նոր նստարանների եւ աղբամանների տեղադրման աշխատանքները

Երեւանի արտաքին տեսքի բարեկարգման ծրագրի շրջանակում արդեն երկրորդ տարին է՝ մայրաքաղաքի փողոցներում, այգիներում ու պուրակներում տեղադրվում են “ԵՐԵՎԱՆ” նշագրմամբ նոր հարմարավետ նստարաններ: Երեւանի համաչափ զարգացման համատեքստում, քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, գործընթացը ներառել է մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանները: 2013թ. տարեսկզբից մինչ օրս մայրաքաղաքում արդեն իսկ տեղադրվել են շուրջ 550 նստարաններ: Դրան զուգահեռ, ծրագրի շրջանակում մայրաքաղաքի փողոցներում, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՀունիսիՕգոստոսի