10 Հունվարի, Saturday, 2026
KFC

“Դեպի մասիվ, կարևորը բարեհաջող հասցնեմ”.Նիկոլը միացավ բոյկոտին /վիդեո/

ՀՀ ԱԺ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը այսօր իր սեփական ավտոմեքենայով միացավ ընդդեմ տրանսպորտի թանկացման ակցիային: Պատգամավորի առաջին երթուղին Ամիրյան Մաշտոց պողոտաների հատման կանգառից դեպի Նորքի զանգվածներ  ուղեգծով մեկնարկեց:

Henaran.am-ի հետ զրույցում Նիկոլ Փաշինյանը նախ նշեց, որ հույս ունի քաղաքացիներին բարեհաջող հասցնել ”մասիվ”:

”Ես կարծում եմ բոլոր դեպքերում քաղաքացիները պետք է իրենց իրավունքների համար պայքարեն, մենք էլ մեր ուժերի ներածին չափով , այսինքն` առաջին հերթին մենք պիտի պայքարենք մեր քաղաքացիների խնդիրների համար: Քաղաքացիներն էլ հուսով եմ շատ ուժեղ կլինեն և միասին կլինեն”,-նշեց Նիկոլ Փաշինյանը:

Մանրամասները` Henaran.am-ի տեսանյութում:

 

 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ