26 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Ջենիֆեր Էնիսթոնը հղի՞ է /ֆոտո/

Ջենիֆեր Էնիսթոնի երկրպագուները դեռեւս Բրեդ Փիթի հետ ամուսնության տարիներից սպասում են, որ նա մայրանա: Նույնիսկ շշուկներ կային, որ նրանց բաժանման պատճառը հենց երեխա չունենալու ցանկությունն է եղել:

Սակայն դատելով Ջենի վերջին լուսանկարներից` ուրախալի  իրադարձությունը շուտով տեղի կունենա եւ դերասանուհին իր փեսացուին` Ջասթին Թերուին փոքրիկ կպարգեւի: Ջենն, ինչպես միշտ, խնդիր չունի կազմվածքի հետ, սակայն այլեւս ոչ մի զգեստ չի կարող թաքցնել նրա փորիկը: Բացի այդ, նա շարունակ ձեռքերը փորին է դնում, ինչպես սովորաբար անում են հղիները:

Ամերիկյան տաբլոիդների տվյալներով` Ջենիֆերի եւ Ջասթինի հարսանիքը կկայանա ձմռանը, այսինքն դերասանուհին, ամենայն հավանականությամբ,  հարսանեկան արարողությանը հղի կլինի: Բացի այդ, ըստ շրջանառվող լուրերի, Ջենիֆերը չի ցանկանում, որ այն համընկնի Բրեդ Փիթի եւ Անջելինա Ջոլիի հարսանիքի հետ, որը հավանաբար կկայանա օգոստոսին: 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ