07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

“Բարեւ Երեւանը” պահանջում է ուղեվարձի թանկացման իրավական ակտերը

Ավագանու “Բարեւ Երեւան” խմբակցությունը այսօր հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման վերաբերյալ հարցում է ուղարկել քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Խմբակցությունը, մասնավորապես, ակնկալում է պատասխաններ ստանալ այն մասին, թե

Քանի՞ միկրոավտոբուսային, ավտոբուսային եւ տրոլեյբուսային երթուղի է գործում այս պահի դրությամբ եւ ո՞ր երթուղիները կոնկրետ ո՞ր ընկերությունների կողմից են շահագործվում:

Ո՞ր տնտեսվարողների կողմից եւ ե՞րբ է ուղեվարձի թանկացման հայտ ներկայացվել:

Ուղեվարձի թանկացման վերաբերյալ ի՞նչ իրավական ակտեր են ընդունվել քաղաքապետարանում եւ ու՞մ կողմից: Խմբակցությունը պահանջել է տրամադրել ուղեվարձի սակագնի թանկացման վերաբերյալ բոլոր փաստաթղթերի ու դրանց հիման վրա կայացված իրավական ակտերի պատճենները:

Հիշեցնենք, որ “Բարեւ Երեւան” խմբակցությունը հայտարարել է հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման վերաբերյալ ընդունված իրավական ակտերը վարչական դատարանում բողոքարկելու մտադրության մասին, ինչի համար պահանջվում են վերընշված փաստաթղթերը: Մինչդեռ մինչ օրս քաղաքապետարանը ո՛չ իր պաշտոնական կայքի միջոցով, ո՛չ էլ այլ եղանակով հանրությանն ու ավագանու անդամներին չի տրամադրել ուղեվարձի թանկացման վերաբերյալ իրավական ակտերը:

 

 

   

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ