07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Հուլիսի 2013

Դուբցովայի նոր տեսահոլովակը` Լերա Կուդրյավցեւայի հարսանիքի կադրերով /վիդեո/

Ռուսական  էստրադայի երգչուհի Իրինա Դուբցովան տեսահոլովակ է նկարահանել հայտնի հաղորդավարուհի Լերա Կուդրյավցեւայի հարսանիքի կադրերով: Ինչպես երգչուհին է նշել, տեսահոլովակը “բնական” է, բոլոր կադրերն իրական են: Ինչ վերաբերում է տեսահոլովակի հերոսուհուն` Լերային, ապա նա չափազանց հուզված է նման անակնկալից: “Մենք ընկերուհիներ ենք, եւ ես գիտեմ այն ամենը, ինչ նա ապրել է իր կյանքում, նա էլ` իմ […]

“Եթե ես գործադուլ անեմ իմ ընտանիքը ովա կերակրելու”. վարորդը` ավագանու անդամին /վիդեո

“Բարև Երևան” դաշինքի ավագանու անդամ Դավիթ Սանասարյանը,  պատրաստ է իր գրպանի վերջին գումարը տրամադրել, ընդդեմ տրանսպորտի թանկացման ակցիայի ամենատարբեր տարբերակների՝ արդյունքները տեսնելու համար: Դավիթ Սանասարյանը և նույն դաշինքի ավագանու անդամ Գագիկ Բաղդասարյանը 5 հազար դրամանոց թղթադրամը ընդամենը 4 հազար դրամի մանրադրամով մանրեցին հասարակական տրանսպորտում քարոզ իրականացնելու համար: Ավտոբուսի վարորդը չվիճեց ավագանու անդամի հետ, չնայած նշեց, […]

Բարեխիղճ եւ ամաչկոտ վարորդներ էլ կան /վիդեո/

“Սպառողների իրավունքների պաշտպանություն” հ/կ նախագահ Լուսինե Յագուբյանը չնայախ ավտոմեքենա ունի, բայց գերադասում է հասարակական տրանսպորտով երթեւեկել: Հատկապես այս օրերին, երբ ակցիաներ են կազմակերպում տրանսպորտի թանկացման դեմ, տաքսիներից էլ չի օգտվում: Ի զարմանս նրա, կան ազնիվ եւ բարեխիղճ վարորդներ: “Մեկը ասաց, որ իջնեն 100 դրամով: “Ես իմ օգուտից պակասը կլրացնեմ, ամոթ ա, ամաչում եմ”,-ասաց վարորդը”,-լրագրողների հետ […]

Երեւան-Սեւան մայրուղում 25 մարդու բժշկական օգնություն է ցուցաբերվել

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հրամանով ճանապարհատրանսպորտային պատահարների հետեւանքով տուժած անձանց շտապ բժշկական օգնությունը պատշաճ եւ արագ կազմակերպելու նպատակով ինչպես անցյալ տարվա ամառվա ամիսներին, 2013-ին եւս հունիսի 22-ից  մինչեւ սեպտեմբերի 20-ը Երեւան-Սեւան մայրուղու չորս հատվածներում ուրբաթ օրերին ժամը 16:00-ից 22:00-ը, իսկ շաբաթ եւ կիրակի օրերին ժամը 08:00-ից-22:00-ը շտապ բժշկական օգնության ծառայության լրացուցիչ հերթապահություններ են իրականացվում: […]

Գագիկ Բեգլարյանը հանդիպեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոյին

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հուլիսի 23-ին հանդիպեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոյի հետ: Նախարարը կարեւորեց  Հայաստանի Հանրապետության հետ Ֆրանսիայի կապերը հեռահաղորդակցության եւ ճանապարհաշինության բնագավառներում, վստահություն հայտնեց, որ բոլոր հիմքերը կան դրանց հետագա ամրապնդման եւ զարգացման համար։ Գագիկ Բեգլարյանը դեսպանին ներկայացրեց “Հյուսիս-հարավ” ծրագրի խոշոր ռազմավարական նշանակությունը Հայաստանի համար, ինչպես նաեւ […]

“Բարեւ Երեւան”-ի ուղերձը` քաղաքապետի որոշումը` ուժը կորցրած ճանաչելու մասին

Ղեկավարվելով “Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին” Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի պահանջներով`Երեւան քաղաքի ավագանին արձանագրում է.  1. 2013թ. հուլիսի 18-ին Երեւանի քաղաքապետարանի կողմից  պաշտոնապես հայտարարվեց մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի սպասարկումն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների կողմից ներկայացված ուղեվարձի փոփոխման հայտերի վերանայման եւ մասնագիտական հանձնաժողովի  կողմից նախկինում սահմանված  ուղեվարձի բարձրացման մասին, ինչը հասարակական լայն արձագանք եւ ընդվզում է առաջացրել: […]

Հայտարարություն ոստիկանության գործողությունների վերաբերյալ

Սույն թվակականի հուլիսի 22-ին Մաշտոցի պողոտայում` ուղեվարձի թանկացման դեմ տեղի ունեցած խաղաղ հավաքների վերաբերյալ ոստիկանությունը տարածել է հաղորդագրություն, որով փորձ է արվում  հավաքը պիտակավորել որպես “մի խումբ անձանց անօրինական գործողություններ”, որոնք կարող են պատճառ հանդիսանալ  վարորդների  հոգեկան եւ բարոյահոգեբանական վիճակի վատթարացման առիթ եւ վտանգ ներկայացնել ուղեւորների փոխադրման համար: Ոստիկանության նմանատիպ հայտարությունները նպատակ են հետապնդում նախ […]

Ինչ կապ ունի` փաստաբանը կամ մեղադրողը ռուս է, կամ հայ

 ”Ռուսաստանի հասարակությունը ևս ուշի ուշով հետևում է այս գործի զարգացմանը”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը, ներկայացնելով ՌԴ-ում ձերբակալված հայ վարորդ Հրաչյա Հարությունյանի գործով Մոսկվա կատարած իր այցի մանրամասներն, ասաց Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը:  Հարցին, թե ինչպիսի մթնոլորտում էին անցնում հանդիպումները, նա պատասխանեց. ”Խտրականության ազգային հատուկ խնդիր չկա ոչ Ռուսաստանի, ոչ Հայաստանի պետական պաշտոնյաների կողմից, և ես […]

Ավարտվել է մայրաքաղաքի մայթերի բարեկարգման 2013թ. ծրագիրը

Երեւանի քաղաքապետարանի 2013թ. շինբարեկարգման ծրագրերով մայրաքաղաքում շարունակվում են փողոցների, բակերի եւ մայթերի ասֆալտբետոնե ծածկի վերականգնման աշխատանքները: Գործընթացն իրականացվում է Երեւանի բոլոր վարչական շրջաններում: Ընդհանուր առմամբ 2013թ. առաջին կիսամյակում մայրաքաղաքի բակային տարածքներում ընթացող բարեկարգման ու խաղային ատրակցիոններով կահավորման աշխատանքներին զուգահեռ, նաեւ 431398 քմ ասֆալտբետոնե ծածկի վերանորոգման աշխատանքներ են իրականացվել: Դրան զուգահեռ լայն թափով շարունակվում է նաեւ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՀունիսիՕգոստոսի