09 Հունիսի, Երեքշաբթի, 2026
KFC

“Եթե ես գործադուլ անեմ իմ ընտանիքը ովա կերակրելու”. վարորդը` ավագանու անդամին /վիդեո

“Բարև Երևան” դաշինքի ավագանու անդամ Դավիթ Սանասարյանը,  պատրաստ է իր գրպանի վերջին գումարը տրամադրել, ընդդեմ տրանսպորտի թանկացման ակցիայի ամենատարբեր տարբերակների՝ արդյունքները տեսնելու համար: Դավիթ Սանասարյանը և նույն դաշինքի ավագանու անդամ Գագիկ Բաղդասարյանը 5 հազար դրամանոց թղթադրամը ընդամենը 4 հազար դրամի մանրադրամով մանրեցին հասարակական տրանսպորտում քարոզ իրականացնելու համար:

Ավտոբուսի վարորդը չվիճեց ավագանու անդամի հետ, չնայած նշեց, որ ինքն էլ ընտանիք ու երեխա է պահում.”Երկու ուսանող երեխա եմ պահում: Սրանից մենք ոչ քյար ունենք, ոչ էլ: Մենք էլ ժողովուրդ ենք” ,-հավելեց վարորդը:

Մեկ այլ ավտոբուսի վարորդ՝ վարորդների գործադուլ հայտարարելու կոչին արձագանքեց.”եթե ես գործադուլ անեմ , իմ ընտանիքը ովա կերակրելու”,-հարց հնչեցրեց վարորդը: Դավիթ Սանասարյանի արձագանքը և մանրամասները Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ