Նախախորհրդարանի հայտարարությունը հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ

Վերջին երկու տասնամյակների ընթացքում հայ-ռուսական հարաբերությունների ձեւաչափը պաշտոնապես հռչակված ռազմավարական գործընկերության փոխարեն ձեւավորվել է որպես հայության եւ Հայաստանի կենսական շահերի հաշվին Ռուսաստանի շահերի իրացման նորգաղութային կախյալություն: Սակայն համակցված ու տուրբուլենտ արդի աշխարհի պայմաններում եւ Ռուսաստանի աշխարհաքաղաքական դերի նվազման հետեւանքով այն չի մնացել երկկողմ հարաբերությունների սահմաններում եւ հետզհետե կերպափոխվելով` ներկայումս վերածվել է տարբեր աշխարհաքաղաքական ուժային կենտրոններից […]