10 Հունվարի, Saturday, 2026
KFC

Առաջիկա ժամերին լույս աշխարհ կգա Մեծ Բրիտանիայի թագաժառանգը

Քեմբրիջյան դքսուհի Քեյթ Միդլթոնին վերջապես հոսպիտալացրել են: Առաջիկա ժամերին նա Մեծ Բրիտանիային կպարգեւի հերթական թագաժառանգին: Ինչպես հաղորդում է “Sky News”-ը, արքայազն Ուիլյամը պատրաստվում է ներկա գտնվել ծննդաբերությանը: Սակայն առայժմ հայտնի չէ` արդյոք նա արդեն ներկա է հիվանդասենյակում: Թագավորական ընտանիքը տեղեկությունը գաղտնի է պահում:

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, թե Քեյթ Միդլթոնը կծննդաբերի հուլիսի 13-ին, ինչի պատճառով պապարացցիները գրեթե գիշերում էին Սուրբ Մարիա հիվանդանոցի մոտ, սակայն փոքրիկն այդպես էլ չծնվեց: Դքսուհուն տեղափոխեցին հայրական տուն եւ այսօր նրան կրկին հոսպիտալացրել են` արդեն ծննդաբերական ցավերով:

Ապագա թագաժառանգի սեռը եւս գաղտնի է պահվում: Բուքմեյքերները շարունակում են այդ կապակցությամբ խաղադրույքներ ընդունել, սակայն բրիտանացիները համոզված են, որ աղջիկ է ծնվելու:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ