03 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

Մուսուլմանական չադրան խառնաշփոթ է ստեղծել Փարիզում

Փարիզի Տրապ արվարձանում անկարգություններ են ընթանում` կապված իսլամ ընդունած 21-ամյա ֆրանսիացու ձերբակալման հետ: Նրա կնոջը հրաման է տրվել հանել դեմքն ամբողջությամբ ծածկող չադրան, որն արգելված է ֆրանսիական օրենսդրությամբ, գրում է “news.liga.net”-ը:

Երիտասարդին մեղադրում են հրամանն արձակած ոստիկաններից մեկին խեղդել փորձելու մեջ: Նախօրեին նրան ազատ են արձակել, սակայն առաջիկայում նա ստիպված կլինի դատարան ներկայանալ:

Կատարվածից վրդոված ամբոխը 2 գիշերը շարունակ քարեր է նետում ոստիկանների վրա եւ ավտոմեքենաներ այրում: 

Դեմքն ամբողջությամբ ծածկող չադրաները Ֆրանսիայում արգելվել են 2011-ի ապրիլին: Օրենքը խախտողները տուգանք են վճարում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ