21 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Հուլիսի 22, 2013

Այրվել է “FEMEN”-ի կենտրոնակայանը

Փարիզում այրվել է “FEMEN” շարժման մարզական կենտրոնակայանը, հաղորդում է “НТВ”-ն: Հրդեհը բռնկվել է 3-րդ հարկում, սակայն տուժել է նաեւ 2-րդ հարկը: Ամենից շատ այրվել է Իննա Շեւչենկոյի սենյակը: Հրդեհի պահին նա այնտեղ չի եղել: Դժբախտ պատահարի պահին կենտրոնում են եղել միայն շարժման 2 ակտիվիստները: Աղջիկները ժամանակին են արթնացել եւ կանչել են հրշեջներին: Ոչ ոք չի […]

Քարտեզագրվում են Սյունիքի համայնքների խնդիրները

Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն անցած շաբաթ աշխատանքային խորհրդակցություններ անցկացրեց աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների հետ: Կուտակված խնդիրներին առավել արդյունավետ լուծումներ տալու նպատակով մարզպետը հանձնարարեց քարտեզագրել դրանք՝ ըստ տարածաշրջանների եւ համայնքների, դասակարգել ըստ առաջնահերթությունների եւ ներկայացնել համատեղ քննարկման համայնքներ նախատեսված առաջիկա աշխատանքային այցերի ժամանակ: Աշխատանքային խորհրդակցությունների ժամանակ մարզպետը կարեւորեց նաեւ աշխատանքային եւ կատարողական կարգապահության պատշաճ մակարդակ ապահովելու անհրաժեշտությունը […]

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Հուլիսի 21-ին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր հատվածների խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երեւանի Դավիթաշեն 3-րդ եւ 4-րդ թաղամասերի միջակայքում այրվել է 600 քմ, Դավիթաշեն վարչական շրջանի 4-րդ թաղամասի թիվ 15 շենքի մոտակայքում` 500 քմ, Դավիթ-Բեկի փողոցում` 1000 քմ խոտածածկ տարածք, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Շիրակի խճուղու թիվ 23 […]

Անձրեւ, ամպրոպ, նաեւ կարկուտ

Հուլիսի  22-ին եւ 26-ին Հայաստանի  հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին եւ օրվա երկրորդ կեսին հնարավոր է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ: Հուլիսի 23-25-ին առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արեւմտյան 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում մինչեւ 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը  հուլիսի 23-24-ին կբարձրանա  2-3 աստիճանով: Այս մասին Henaran.am-ը տեղեկացավ արտակարգ իրավիճակների նախարարության կայք-էջից:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՀունիսիՕգոստոսի