“Ինչո՞ւ Տարոն Մարգարյանը մոռացավ “

Հանրային տրանսպորտի թանկացման դեմ բողոքի ալիքը չի պատրաստվում մարել: Երևանի ավագանու “Բարև Երևան” դաշինքի ավագանու անդամ Ստեփան Սաֆարյանը նշեց, որ խնդիրը պատկան մարմինների կողմից ոչ միայն ուսույմնասիրված չէ, այլ նաև բավարար չափով հիմնավորված չէ: Դաշինքը պահանջել է հրրավիրել ավագանու նիստ և հարցը քննարկել, քանի որ քաղաքապետի կողմից կայացված որոշումը հիմնազուրկ է տրամանաությունից զուրկ է:
Ստյոպա Սաֆարյաը տեղեկացրեց, որ հենց այսօր փորձելու են խմբակցության կողմից ստանալ քաղաքապետի որոշումների ակտերը և դրանց անօրինականությունը քննարկել դատարանում:
«Չափազանց լուրջ հիմքեր են առկա այդ ակտերը դատական կարգով քննարկելու համար»,-ասաց Ստյոպա Սաֆարյանը:Ավագանու անդամը հավաստեց, որ քաղաքապետը հնարավորություն ուներուղևարձի թանկացման համար նոր մրցույթ հայտարարելու, սակայն քանի որ դա իր շահերից չէր բխում, ապա չի արվել այնպես ինչ պահանջում էր օրենքը:
Դավիթ Սանասարյանը գտնում է, որ նման որոշումներ կայացնելու ժամանակ անպայման պետք է հաշվի նստել նաև հանրության հետ, քանի որ հարցը նախ և առաջ վերաբեվում է քաղաքացուն:
«Բարև Երևան» դաշինքի անդամները հիշեցրին նախընտրական շրջանում դեռևս գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի այն հայտարարությունը, որ հանրային տրանսպորտը առաջիկայում չի թանկանալու:
«Հարց է ծագում ինչու վերընտրվելուց հետո Տարոն Մարգարյանը մոռացավ իր արած հայտարարության մասին: Ամեն բան արվելու հասկանալու համար, թե ինչը փոխվեց վերջին 2 ամսվա ընհթացքում»,-ասաց Երևանի ավագանու “Բարև Երևան ” դաշինքի անդամ Գագիկ Բաղդասարյանը:
«Հասարակական պաշտպանների միության » հիմնադիրներից Արամ Գրիգորյանը փաստեց, որ կատարվել է հաշվարկ, որի հիմքում ընկած են նստող ուղևորների թվաքանակը.»Սա լրիվ անհեթեթություն է, քանի որ ինչքան հնարավոր է կանգնած մարդիկ են երթևեկում», ասաց նա և կոչ արեց բոլոր ոտքի վրա երթևեկող քաղաքացիներին չվճարել:
Ստյոպա Սաֆարյանը անդրադառնալով ավագանու արտահերթ նիստ հրավիրելու գաղափարին, նշեց, որ իրենք փորձում են համաձայնության գալ Երևանի քաղաքապետարանի ԲՀԿ խմբակցության հետ և հասնել նրան, որ հենց վաղը այդ նիստը կայանա: