Ո՞ւր են տանում Դեդ Հասանի սպանության հետքերը
Ռուս եւ իտալացի ոստիկանները համատեղ միջոցառումներ են իրականացնում, որոնք ուղղված են “Քութայիսցիներ” զինված խմբավորման անդամների գործունեության բացահայտմանը, գրում է “gazeta.ru”-ն:
Վերոնշյալ զինված խմբավորման անդամները գաղթականներ են Վրաստանից, ովքեր իտալացի իրավապահ մարմինների տեսադաշտում են հայտնվել Իտալիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Ավստրիայում, Իսպանիայում, Չեխիայում եւ Լիտվայում կատարած ծանր հանցագործությունների մեջ մեղադրանքով: Հունգարիայի իրավապահ մարմինների կողմից ձերբակալվել է նաեւ խմբավորման առաջնորդներից մեկը` Մեհրաբ Ջանգվելաձեն (Մեհրաբ Սուխումցի), ով մեղադրվում է Իտալիայի տարածաքում կատարված սպանության մեջ:
Նախօրեին ԶԼՄ-մերում տեղեկություններ հայտնվեցին, որ իտալացի ոստիկաններն իբր թե գտել են քրեական հեղինակություն Ասլան Ուսոյանի` Դեդ Հասանի սպանության պատվիրատուներին տանող հետքերը: Ընդ որում, նշվում էր, որ հետաքննությանը հնարավոր է, որ մասնկացի նաեւ Մեհրաբ Ջանգվելաձեն: