07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 4, 2013

Երջանկությունը ինձ համար այն է ինչը երևում է իմ օբյեկտիվի միջից

Այսօր՝ հունիսի 4- ին, Հայաստանի պետական պատկերասրահում բացվեց ստամբուլահայ լուսանկարիչ Արա Գյուլերի լուսանկարչական աշխատանքների ցուցադրությունը: Արա Գյուլերը, լինելով աշխարհի ամենատարբեր հատվածներում, իր կյանքի ընթացքում լուսանկարել է աշխարհում համբավ և ճանաչում վայելող տարբեր հասարակական –քաղաքական գործիչների: Այդ գործիչների թվում են Ուինսթոն Չերչիլը, Պաբլո Պիկասոն, Սալվադոր Դալին: Գյուլերը հարյուրավոր ցուցահանդեսներ է ունեցել աշխարհի տարբեր երկրներում, հրատարակել է […]

Գանձապետը ապահովագրեց իրեն, Բագրատյանը չբավարարվեց

Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը սոցիալական ոլորտի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հարցով դիմեց գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանին: Բագրատյանին հետաքրքրում էր, թե եթե երկրում տնտեսական բարձր աճ է ապահովվում, մարդիկ ինչու են  շարունակում վատ ապրել: “Հարց ծագեց՝ ի՞նչ է եղել աճը, այս տարվա չորս ամիսներին 1.5 տոկոսով վատ ենք ապրել, բայց աճել են թվերը: […]

Թուրքիայի բոլոր խոշոր քաղաքներում միտինգներ են. կան հազարավոր տուժածներ /վիդեո/

Թուրքիայում բախումների արդյունքում երեք հազարից ավելի մարդ է տուժել: Ինչպես հայտնում է “CNN”-ը, պարբերաբար տեղեկատվություն է ստացվում, որ  Թուրքիայի բոլոր խոշոր քաղաքներում բախումներ են տեղի ունենում: Անկարայում ցուցարարները փորձել են գրավել վարչապետ Էրդողանի գրասենյակը: Ստամբուլի ցուցարարների դեմ ոստիկանները կրկին ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազեր են օգտագործել: Ամեն օր փողոցներում ցուցարարների թիվն ավելանում է,  նրանք փորձում […]

Ու՞մ հետ է Արևիկ Ուդումյանը հանգստացել Իտալիայում /ֆոտո/

Հաղորդավարուհի Արևիկ Ուդումյանը երկու օր առաջ է վերադարձել Իտալիայից: Նա esyes.am-ին պատմել է ճամփորդության մանրամասները: Պարզվում է` Արևիկը Սիրուշոյի` ”Տաշիր” մրցանակաբաշխությանը մասնակցելուց հետո մի քանի օր Մոսկվայում է անցկացրել և այնտեղից մեկնել Իտալիա: Արևիկի խոսքերով` Իտալիա մեկնել էր հանգստանալու նպատակով: ”Ունեի մոտ տասը օր և քանի որ վերջին ամիսներին աշխատանքային գրաֆիկս խիտ էր, նախընտրեցի պասիվ […]

Էսքան դեբիլ, էսքան էշ ե՞նք. Դեդ Հասանը` Սերգեյ Գալոյանի հետ սերիալ նայելիս

Քրեագետ Սերգեյ Գալոյանն այսօր ”Հենարան” ակումբում լրագրողներին պատմեց, որ քրեական աշխարհի ներկայացուցիչ Դեդ Հասանի /Ասլան Ուսայոն/ հետ մի անգամ հեռուստասերիալ է դիտել, որից հետո Հասանն ասել է. ”Էս մենք ե՞նք, էսքան դեբիլ ե՞նք, էսքան էշ ե՞նք, էսքան մարդասպան ե՞նք”: Գալոյանը հորդորեց հեռուսատասերիալներ նկարողահանողներին գողական աշխարհը չներկայացնել, քանի որ նրանք չեն կարողանում դա ճիշտ անել, աղավաղում […]

”Լիվերպուլը” բավական մեծ գումար է պատրաստ վճարել

 Daily Mail-ի փոխանցմամբ` Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի ”Շախտյորի” կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի համար ”Լիվերպուլն” առաջարկում է վճարել 22 միլիոն դոլար: Իսկ այլ լրատվամիջոցների փոխանցմամբ` անգլիական ակումբը պատրստ է վճարել մինչև 33.5 միլիոն դոլար:   Մխիթարյանին ձեռք բեևրեով ”Լիվերպուլը” կլուծի իր հիմնական խնդիրը. կգտնի փոխարինող Լուիս Սուարեսին:    Հիշեցնենք, որ Հայաստանում Հենրիխը հայտարարել էր, որ ցանկանում է փոխել ակումբը […]

“Սաղ գյուղը խոլերա է կպել” /վիդեո/

“Մուսռի յաշիկ չկա, խոլերա ենք սաղ գյուղով կպե, ժողովուրդը ստիպված բերում զիբիլը ստեղա թափում”,-գյուղամիջյան ճանապարհներին կուտակված աղբի առկայությունը այսպես բացատրեց շենավանցի Հովիկ Սիմոնյանը: Մանրամասները` տեսանյութում:

Նոր մեքենաներ զինված ուժերին /ֆոտո/

Այսօր Հայաստանի Հանրապետության զինված ուժերը շուրջ 200 հազար դոլար արժողությամբ 10 նոր մեքենաներ ստացան որպես նվեր ”Տաշիր” բարեգործական հիմնադրամի կողմից: Կարապետյանների ընտանիքի կողմից մեքենաները բանակին հանձնեց հիմնադրամի նախագահ Վահե Կարապետյանը: ”Յուրաքանչյուր երկրի բանակ առավել հզոր է իր հասարակության աջակցությամբ ու սիրով,-նշեց ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի գրասենյակի ղեկավար Արտակ Ճաղարյանը:-Եվ յուրաքաքանչյուրիս պարտքն է նեցուկ լինել մեր […]

Ի՞նչ է սպասվում Տիգրան Սարգսյանին

Բնապահանության նախարար Արամ Հարությունյանին լրագրողների հարցրել են, թե ինչ է սպասվում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, եթե պարզվի, որ Կիպրոսում գրանցված “WLISPERA HOLDINGS LIMITED” օֆշորային ընկերության բաժնետերն է: Հիշեցնենք, որ այս մասին գրել էր “Հետք”-ը: Նախարարը հիշեցրեց, որ վարչապետը  դիմել է դատախազություն՝ պարզելու ճշմարտությունը: “Կարծում եմ՝ ամենալավ պատասխանը դա կլինի, որ պարզաբանումներ կլինեն, պատասխան կտան: Եթե-ներով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄայիսիՀուլիսի