07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 4, 2013

Ի՞նչու քանդեցին “հոպարի”` գեներալ Մանվելի պատը … /վիդեո/

Ազգային ժողովի հանրապետական պատգամավոր Հրանտ Գրիգորյանից լրագրողները փորձեցին ճշտել, թե ինչպես ստացվեց, որ Արշալույս գյուղում քանդվեց “բեռլինյան պատը”:  “Բեռլինյան պատ չէր, հողաթումբ էր”,- հայտարարեց պատգամավորը: Հիշեցնենք, որ Էջմիածնի Արշալույս գյուղում , օրեր առաջ գյուղացիները  բացեցին այն ճանապարհը, որը գեներալ Մանվելն ու իր որդին` Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը փակել էին իրենց տան մոտով մեքենաների երթեւեկություն չլինելու […]

… Որ մեր ոստիկանապետի Անգելինան հանգիստ ապրի

Քրեագետ Սերգեյ Գալոյանն անձամբ ծանոթ չէ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի հետ, ում տան մոտ երկու օր առաջ կրակոցներ են հնչել, եղել է սպանություն, իսկ երկուսը վիրավորվել են:  Այս դեպքի մասին Գալոյանը գրելու է իր գրքերում, սակայն դեռևս չգիտի, թե արդյոք մեղավոր է մարզպետը: Բայց նա լկտիություն է համարում մարզպետի երեկ արած հայտարարությունը, որ նա հրաժարվում […]

Գնաճ դեղերի շուկայում

ՀՀ առողջապահության նախարարի հանձնարարությամբ Դեղերի փորձագիտական կենտրոնը շարունակում է պարբերաբար ուսումնասիրել հիմնական դեղերի ցանկում ընդգրկված, պետության կողմից անվճար տրամադրվող, ինչպես նաև բնակչության կողմից լայնորեն օգտագործվող մի շարք դեղերի ներմուծման (ինվոյսային) և մեծածախ գները` ըստ ներկրող առանձին կազմակերպությունների: Ուսումնասիրությունների արդյունքները յուրաքանչյուր երկու ամիսը մեկ ներկայացվում են նաև Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական (ՏՄՊՊ) հանձնաժողովին։ 2013 թվականի հունվար-ապրիլ […]

Որ էլ զոհեր չլինեն. բնապահպանության նախարարի առաջարկը

Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը խորհրդարանում լրագրողների խնդրանքով անդրադարձավ Սյունիքի մարզպետի տան մոտ տեղի ունեցած ողբերգական միջադեպին: Նախ ասաց, որ իրավիճակին չի տիրապետում: “Հարուցվել է քրեական գործ, գնում է քննություն, չեմ կարող ենթադրաբար պատասխանել այդ հարցին: Բնականաբար որպես ՀՀ քաղաքացի, ուզում եմ ցավ ապրել, ցավակցություն հայտնել այն զոհի կապակցությամբ, որ տեղի է ունեցել: Որ զոհեր չլինեն, […]

“Ոստիկանապետի “դուխը” կհերիքի՞ … ” /վիդեո/

Ազգային  ժողովի ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանը համաձայն չէ այն տարածված կարծիքին, թե  Գյումրին կրիմինալ քաղաք է: Ըստ պատգամավորի, Գյումրիում լարված մթնոլորտի խնդիր չկա, կյանքը նորմալ շարունակվում է: Նրա խոսքով, հանրապետության բոլոր մարզերում էլ նման  դեպքեր լինում են,  ցավալի է, որ նաեւ մահվան ելքով: “Վերագրել, թե Սյունիքը կամ Շիրակը կրիմինալ մարզ է, անընդունելի է: Մանավանդ նման […]

Ամեն ինչը Մուրադից պետք ա դուրս գա … պատգամավորն ահազանգում է` Արարատի մարզում դիզվառելիքը տեղ չի հասել

Նախորդ տարվա բյուջեի կատարողականի քննարկումները երբեմն թեժ երանգներ են ստանում: Այսօր` հունիսի 4-ին պատգամավոր Մուրադ Մուրադյանը Ազգային ժողովում գյուղատնտեսության նախարարության բյուջեի կատարողականի քննարկմանը հետաքրքրվեց` տեղյա՞կ են որ հատկացված դիզվառելիքը նախատեսված չափով չի հասնում գյուղացուն, մասնավորապես պատգամավորը մատնանշեց Արարատի մարզը։ “Ձեր ֆունկցիան ո՞րն ա, միայն հատկացնե՞լը, թե՞ նաեւ հետաքրքվել` հասնում է նպատակին, թե ոչ։ Այսինքն՝ վերահսկե՞լ եք` […]

Բուհերի անվճար տեղերը բանակից խուսափելու միջոց են միայն. Բլեյան

“Մխիթար Սեբաստացի” կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը կարծում է, որ եթե բուհերը գտնում են, որ ուսման վարձրերը 100 հազար դրամ բարձրացնելով` չեն կորցնի ուսանողներ, ուրեմն պետք է բարձրացնել: “Որ պրոֆեսորները խղճուկ աշխատավարձ են ստանում, դա փաստ է: Որ ֆինանսները ճիշտ չեն տնօրինվում, դա էլ է այդպես: Բուհերը իրենց պահելու խնդիր են լուծում”: Բլեյանը լրագրողներին տեղեկացրեց, որ 2013-14թթ. դիմորդների […]

Կառավարական կրիզիս է սկսվել եւ ամեն ինչ արվում է իշխանությունը պահելու համար. Վահան Արծրունի

Հետպատերազմյան սինդրոմ , թե ավազակապետության շարունակություն: Մարզպետ Սուրեն Խաչատրյանի և Բուդաղյան եղբայրների միջև տեղի ունեցած արյունոտ միջադեպին անդրադարձան Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը և երգիչ-երգահան Վահան Արծրունին: Ռուբեն Բաբայանի կարծիքով պատերազմին մասնակցում են և շատ կարգին մարդիկ և կրիմինալը, ովքեր պարզապես հաճույք են ստանում մարդ սպանելուց , հետո և կրիմինալն է վերադառնում […]

Սուրիկ Խաչատրյանի 19-ամյա որդին եւ թիկնապահ Զարզանդը տեղափոխվեցին “Նուբարաշեն” ՔԿՀ

Երեկ՝ հունիսի 3-ին, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դռնփակ դատական նիստ էր: Նշված դատարան էր դիմել ՀՀ ՊՆ քննչական ծառայության հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Ալիկ Ղազարյանը, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Գորիս քաղաքի բնակիչներ Տիգրան Խաչատրյանի և Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված դատարանի դատավոր Նապոլեոն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄայիսիՀուլիսի