07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 4, 2013

Կաշառո՞ւմ են Լուլուին /վիդեո/

Հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը` Լուլուն Henaran.am-ի հետ զրույցում անկեղծացավ եւ ասաց, որ սոցկայքերում իր խիստ գրառումների համար ոչ մի գործատու իրեն բան չի ասում: “Եվ հեռուստաընկերությունում, եւ ռադիոկայանում, որ աշխատում եմ, այդ ազատությունը ինձ տվել են: Պարզապես քննարկումներ ենք անում, ասում, որ այս մասը կարող էիր այնպես գրել: Դրանից էլ աճում ես”,-պատմեց Լուսինեն:  Իհարկե, “Կենտրոն” հեռուստաընկերությունում […]

Մայքլ Օուենը մտադիր է ժոկեյ դառնալ

Անգլիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Մայքլ Օուենը, ով հայտարարել էր, որ այս մրցաշրջանի ավարտից հետո թողնելու է ֆուտբոլային իր կարիերան, հնարավոր է,  այնուամենայնիվ մնա սպորտային աշխարհում:   “Լիվերպուլի” նախկին հարձակվողը ձիարշավների մեծ սիրահար է և սեփական ձիարան ունի: Հայտնի ֆուտբոլիստը մոտ ժամանակներս պատրաստվում է իր ուժերը փորձել իբրև ժոկել, նա կմասնակցի բարեգործական մրցումների:

Մոսկվայի քաղաքապետը հրաժարական է տվել

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել է հրաժարական տալու մտադրության մասին: Նման հայտարարություն նա արել է Մոսկվայի հանրային պալատի նիստի ժամանակ: Նրան դա խորհուրդ են տվել անել պալատի անդամները, որպեսզի աշնանը Սոբյանինը մասնակցի քաղաքապետի արտահերթ ընտրություններին:  Վարչապետ Դմիտրի Մեդվեդևը վստահություն է հայտնել, որ Սոբյանինը կհաղթի քաղաքապետի արտահերթ ընտրություներում: Քաղաքապետի հրաժարականի մասին լուրերը դեռևս հունիսի 3-ից էին […]

Սպանված Ավետիք Բուդաղյանի հայրը ուղեղի կաթված է ստացել

Գորիսում Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան դիմաց հունիսի 1-ին սպանված Ավետիք Բուդաղյանի և նույն միջադեպի ժամանակ հրազենային վնասվածք ստացած Արտակ Բուդաղյանի հայրը՝ Էմիլ Բուդաղյանը, երեկ ուղեղի կաթված է ստացել: Այս մասին հայտնում է Tert.am-ը` հղում անելով Բուդաղյանների ընտանիքին մոտ կանգնած աղբյուրներին: 69-ամյա Էմիլ Բուդաղյանին հիվանդանոց չեն տեղափոխել, քանի որ նա հրաժարվել է, բայց տնային պայմաններում կաթիլային են […]

Մեր ամեն ինչն ա փլատակների տակ …/վիդեո/

”Մեր ամեն ինչն է հիմա փլատակների տակ”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք մեր ընդդիմությունն իսկապես փլատակների տակ է: Սրա համար, ըստ Քոչարյանի, բոլորս էլ մեղավոր ենք, մեղավոր է և իշխանությունը, և ընդդիմությունը: ”Մեր ամեն ինչն իրար արժանի է, թող մեկը մյուսին բան չանի, ընդդիմությունն` իշխանությանը, իշխանությունը` լրագրողներին, լրագրողները` հասարակությանն են […]

ՀՀԿ կանայք Սարդարապատի հուշահամալիրում էին

ՀՀԿ կանանց խորհրդ Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված մեկշաբաթյա ծրագրի  շրջանակում ավանդական է դարձրել Հայաստանի սահմանամերձ և հեռավոր գյուղերի  երեխաների այցելեությունները`  Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր: Նպատակը`  երիտասարդ սերնդի մեջ սերմանել  հայրենասիրություն, ծանոթացնել  թանգարանին և  Սարդարապատի հերոսամարտին  նվիրված ցուցանմուշներին և նյութերին: Այս անգամ  մասնակցում էին Արարատի, Շիրակի, Կոտայքի և Լոռու մարզերի միջին և  բարձր դասարանների թվով 200–ից […]

Նույն ձեռագրով, ինչ-որ Վահե Ավետյանին

2013 թ. հունիսի 1-ի երեկոյան Գորիս քաղաքում տեղի ունեցած հայտնի միջադեպի զոհերից մեկը Հայրենիքի պաշտպանության գործին իր կյանքով նվիրված հերթական հայորդին է` զորամասի հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանը:   Դեռ չի լրացել քրեական բարքերի վրա հիմնված համակարգին զոհ գնացած զինվորական բժիշկ, բուժծառայության մայոր, երկու մանկահասակ երխաների հայր Վահե Ավետյանի` առանձնակի դաժանությամբ կատարված սպանության դեպքի մեկ տարին: […]

Փոստանջյանը հանցագործության մասին դիմում է ՀՀ գլխավոր դատախազին

”Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է`  ”ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանին ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին Երեւան, Հայաստանի Հանրապետություն Շուրջ  մեկ տարի է, ինչ Երեւանի հուշարձաններից մեկը` Երեւանի Մաշտոցի պողոտայի սկզբնամասում գտնվող Փակ շուկան, որը բացվել […]

Լրագրողի աշխատանքը խոչընդոտվել է՝ դատարանը քննության առավ լրագրողի դիմումը

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, ”Հարսնաքար” ռեստորանային համալիրի տարածքում 2012թ. հունիսի 17-ի բռնարարքի գործով այսօրվա դատական նիստում քննության առավ ”Ազատություն” ռադիոկայանի լրագրող Անուշ Մարտիրոսյանի դիմումը: Լրագրողը դիմումում նշել էր, որ ամբաստանյալ Գարիկ Մարգարյանի մայրը դատական նիստից հետո դատական կարգադրիչների ներկայությամբ անպատիվ վիրավորական արտահայտություններ է թույլ տվել իր հասցեին՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄայիսիՀուլիսի