Սպանված Ավետիք Բուդաղյանի հայրը ուղեղի կաթված է ստացել
Գորիսում Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան դիմաց հունիսի 1-ին սպանված Ավետիք Բուդաղյանի և նույն միջադեպի ժամանակ հրազենային վնասվածք ստացած Արտակ Բուդաղյանի հայրը՝ Էմիլ Բուդաղյանը, երեկ ուղեղի կաթված է ստացել: Այս մասին հայտնում է Tert.am-ը` հղում անելով Բուդաղյանների ընտանիքին մոտ կանգնած աղբյուրներին:
69-ամյա Էմիլ Բուդաղյանին հիվանդանոց չեն տեղափոխել, քանի որ նա հրաժարվել է, բայց տնային պայմաններում կաթիլային են միացրել, բուժում են իրականացնում: Երեկվանից Էմիլ Բուդաղյանը անկողնային վիճակում է:
Նշենք, որ Բուդաղյանների ընտանիքն ունի շինարարական ընկերություն, որը հիմնել է Էմիլ Բուդաղյանը, իսկ վերջին տարիներին ընկերությունը տնօրինել է սպանված Ավետիք Բուդաղյանը:
Հիշեցնենք, որ հունիսի 2-ին, կեսգիշերն անց Գորիսում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյան տան մոտ կրակոցներ են հնչել:Մարզպետի տան բակում սպանվել է “Վարարակն” ԲԲԸ փոխտնօրեն Ավետիք Բուդաղյանը, իսկ նրա եղբայրը` Արտակ Բուդաղյանը հարզենային վնասվածք է ստացել: Վերջինիս վիճակը գնահատվում է ծանր: