Մեր ամեն ինչն ա փլատակների տակ …/վիդեո/
”Մեր ամեն ինչն է հիմա փլատակների տակ”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք մեր ընդդիմությունն իսկապես փլատակների տակ է:
Սրա համար, ըստ Քոչարյանի, բոլորս էլ մեղավոր ենք, մեղավոր է և իշխանությունը, և ընդդիմությունը: ”Մեր ամեն ինչն իրար արժանի է, թող մեկը մյուսին բան չանի, ընդդիմությունն` իշխանությանը, իշխանությունը` լրագրողներին, լրագրողները` հասարակությանն են արժանի, բոլորը բոլորին արժանի են, այդ փթախտը կոմպլեքս ա”,-նշեց նա:
Ինչ վերաբերում է ընդդիմությանը, ”ընդդիմություն չկա, գոյություն չունի”:
Քոչարյանի խոսքով` այս խնդիրը լուծելու համար պետք է ամեն ինչ սիստեմավորել, համակարգը փոխել: Մեր դիտարկմանը, որ Նախախորհրդարանն էլ է առաջարկում ամբողջ համակարգը փոխել և կրկին օրենսդիր ու գործադիր մարմիններ ստեղծել, նա արձագանքեց.
”Նախախորհդարանի հետ որևէ հարցում համաձայն չեմ` բացառությամբ Ժիրայր Սեֆիլյանի, մնացածի հետ համաձայն չեմ”: Քոչարյանի կարծիքով անհրաժեշտ է հետևյալը.
”Ինձ համար մեկ է` լինի տոտալիտարիզմ, դեմոկրատիա, թե լինի մանարխիա, թե լինի անարխիա, բայց լինի մեկը դրանցից, այդ դեպքում համակարգ կլինի: Մեզ մոտ մի հատվածը մանարիխա է, մյուսը` անարխիա, երրորդը` դեմոկրատիա, չորրորդն էլ` ֆեոդալիզմ. համակարգ չկա, այն ջարդված է ու սենց կիսատ կիսատ ա ամեն ինչը”: