07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 4, 2013

Գնդապետ Բուդաղյանի վիճակը շարունակում է ծանր մնալ` ոչ մի փոփոխություն

ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացնում է, որ գնդապետ Արտակ Բուդաղյանի վիճակը շարունակում է մնալ ծանր: ”Հարգելի լրագրողներ, գնդապետ Արտակ Բուդաղյանի վիճակը շարունակում է ծանր մնալ, գրեթե փոփոխություն չկա: Կրկին վիրահատական միջամտության հավանականությունը մեծ է: Հակառակորդը այս օրերին իրեն դրսևորել է նույն կերպ. սահմանին միշտ էլ փորձում է առաջացնել նոր լարումներ, սակայն ստանում է արժանի հակահարված […]

Ինչ եղբայրներ, ինչ հրավեր, ինչ ռազբորկաներ … ինչ կապ ունի Բակո Սահակյանը սպանության հետ

”Նախ պետք է մի բան պարզենք` ի՞նչ կապ ունի այստեղ Արցախի հանրապետության նախագահը, մենք աշխատանքային այցով այցելել ենք Սյունիքի մարզ, այցելել ենք մի շարք գործարաններ և վերադարձել ենք: Ինչ եղբայրներ, ինչ հրավեր, ինչ ռազբորկաներ, մենք ինչ կապ ունենք այդ ամենի հետ: Հետաքննությունը գնում է, ամեն ինչ կպազվի”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց  ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամլո […]

Սուրեն Խաչատրյանը նշանակվել է Քոչարյանի օրոք

”Հանրապետություն” կուսակցության քաղաքական խորհուրդը հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես ասված է. ” ”Հանրապետություն” կուսակցության քաղաքական խորհուրդը դատապարտում է Սյունիքում կատարված ոճրագործությունը և ցավակցում՝ հանգուցյալ Ավետիք Բուդաղյանի հարազատներին ու մտերիմներին: Արագ և լիարժեք ապաքինում ենք մաղթում հիվանդանոցում գտնվող վիրավոր Արտակ Բուդաղյանին: Ուզում ենք հավատալ, որ այս դեպքում հանցագործությունը կբացահայտվի և կպատժվեն իրական մեղավորները:  Հասկանալով հանդերձ շահարկումների նպատակը` միևնույն […]

Լիտվայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳ փոխնախարարին

Հունիսի 3-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանին իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության նորանշանակ դեսպան Էրիկաս Պետրիկասը (նստավայրը՝ ք. Երեւան): Շնորհավորելով դեսպանին այս պաշտոնում նշանակվելու կապակցությամբ եւ մաղթելով հաջողություններ՝  փոխարտգործնախարար Մնացականյանը նշեց, որ երկկողմ հարաբերություններում առկա է զարգացման մեծ ներուժ։  Հանդիպման ընթացքում անդրադարձ  կատարվեց երկկողմ կապերի զարգացման հեռանկարներին, քաղաքական երկխոսության ակտիվացմանը, ինչպես նաեւ […]

Գերմանիայիում և Չեխիայում ուժեղ ջրհեղեղները շարունակվում են

Գերմանական հարավ-արևելյան Պասսաու քաղաքում ջրհեղեղի արդյունքում ջուրն այնպիսի մակարդակի է հասել, ինչպիսին չէր եղել 16-րդ դարից այս կողմ:    Քաղաքի թաղամասեր կարելի է հասնել միայն ջրի վրայով, բնակչությանն էվակուացնում են նավակներով: Բանտարկյալներին նույնպես տարհանել են քրեակատարողական հիմնարկից, քանի որ այն կարող է ջրի տակ անցնել: Այս տարածաշրջանում մի քանի օրվա ընթացքում երկու ամսվա տեղումներ են […]

Բանդիտների կյանքից . Առավոտ

“Առավոտ” օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը թերթի խմբագրակամում գրում է. “Վերջերս Մարտուն Գրիգորյանի եւ Վարդան Ղուկասյանի ընտանիքների միջեւ տեղի էր ունեցել կլանային վենդետայի հերթական արարը, ոստիկանապետը մեկնել էր Գյումրի, հորդորել էր երկու ընտանիքների ներկայացուցիչներին վերջ տալ պատերազմին եւ հանձնել անօրինական զենքերը: Եթե դատենք ռեպորտաժներից, զենքի որոշակի քանակ, այնուամենայնիվ, հանձնվեց: Կարծում եմ՝ անհրաժեշտություն է հասունացել նման միջոցների […]

Տհասներից չի նեղանում, Քոչարյանի գալուստն էլ պիտի ճշտվի. Իրավունք

“Սոցիոմետր”-ի նախագահ Ահարոն Ադիբեկյանը, Ռոբերտ Քոչարյանի իշխանություն վերադառնալու մասին նշել էր, որ դա կարող է իրականություն դառնալ միայն ՀՀԿ-ի միջոցով: Եվ որ ամենակարեւորն է` այս հարցում Ռ. Քոչարյանին վճռորոշ ձեւով կարող են աջակցել կամ խանգարել “Տաշիրի” Կարեն Կարապետյանն եւ “Սասի”-ի Արտակը: Այս ամենին ի պատասխան ՀՀ երկրորդ նախագահի ոչ պաշտոնական կայքում տեղադրվել է մի նյութ, […]

Մարզպետը նախաքննության ավարտից հետո շարունակելու է պաշտոնավարել. Առավոտ

Մինչեւ նախաքննության ավարտը իր լիազորությունները կասեցնելու մասին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տարածած հայտարարությունը “Ժառանգություն” կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը համարում է  հանցագործության հովանավորչության լավագույն տեքստը:  Այս մասին նա ասել է “Առավոտ”-ին: “Նախագահ Սերժ Սարգսյանն ու վարչապետը թող կարդան ու ամաչեն համակարգի այս պատկերից: Հանցագործության մեջ կասկածվող մարդը կարող  է իր լիազորությունները դադարեցնել մինչեւ նախաքննության ավարտը ու […]

Բակո Սահակյանն` առայժմ այսպես. Ժամանակ

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայնը, երեկ “Ժամանկ”-ին հավաստիացրեց, որ ԼՂՀ նախագահը Գորիսում է եղել աշխատանքային այցով, բավականին հագեցած օրակարգով մի շարք հանդիպումներ է ունեցել այնտեղ եւ երեկոյան կարճ հանգստից հետո վերադարձել Արցախ: Նա նշեց, որ որեւէ բան` ոչ մի ծուռ խոսք, ոչ մի ծուռ հայացք չեն նկատել, այդ ընթացքում: Մեր հարցին` Բ. […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄայիսիՀուլիսի