Ինչ եղբայրներ, ինչ հրավեր, ինչ ռազբորկաներ … ինչ կապ ունի Բակո Սահակյանը սպանության հետ
”Նախ պետք է մի բան պարզենք` ի՞նչ կապ ունի այստեղ Արցախի հանրապետության նախագահը, մենք աշխատանքային այցով այցելել ենք Սյունիքի մարզ, այցելել ենք մի շարք գործարաններ և վերադարձել ենք: Ինչ եղբայրներ, ինչ հրավեր, ինչ ռազբորկաներ, մենք ինչ կապ ունենք այդ ամենի հետ:
Հետաքննությունը գնում է, ամեն ինչ կպազվի”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը: Հիշեցնենք, տարածված լուրերի համաձայն` Բակո Սահակյանի հրավերով են հունիսի 2-ին Արտակ և Ավետիք Բուդաղյանները այցելել Սյունիք, որտեղ մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան հարեւանությամբ տեղի է ունեցել հայտնի ողբերգական միջադեպը:
Ինչ վերաբերում է նրան, որ ԼՂՀ նախագահը մտերիմ է ԼՂՀ-ի N զորամասում ծառայող գնդապետ Արտակ Բուդաղյանի հետ, ապա Բաբայանն ասաց. ”Ինչ է նշնակամում մոտիկ է կամ մոտիկ չէ, այդ մարդը հրամանատար է մեր զորմասերից մեկում, գործնական հարաբերություններ են, մտերիմը որն է”:
Հարցին, այնուամենայնիվ, Բակո Սահակյանը ինչու որեւէ կերպ չի արձագանքում տեղի ունեցածինԼՂՀ նախագահի խոսնակը պատասխանեց. ”Եկեք` տրամաբանական մտածենք, ի՞նչ մեկնաբանի նախագահը, հետաքննությունն ավարտվե՞լ է` ոչ, որևէ բան պա՞րզ է` ոչ”:
Հիշեցնենք, որ հունիսի 2-ին, կեսգիշերն անց Գորիսում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյան տան մոտ կրակոցներ են հնչել:Մարզպետի տան բակում սպանվել է “Վարարակն” ԲԲԸ փոխտնօրեն Ավետիք Բուդաղյանը, իսկ նրա եղբայրը` Արտակ Բուդաղյանը հարզենային վնասվածք է ստացել: Վերջինիս վիճակը գնահատվում է կայուն ծանր: