15 Հունվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Գնդապետ Բուդաղյանի վիճակը շարունակում է ծանր մնալ` ոչ մի փոփոխություն

ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացնում է, որ գնդապետ Արտակ Բուդաղյանի վիճակը շարունակում է մնալ ծանր:

”Հարգելի լրագրողներ, գնդապետ Արտակ Բուդաղյանի վիճակը շարունակում է ծանր մնալ, գրեթե փոփոխություն չկա: Կրկին վիրահատական միջամտության հավանականությունը մեծ է: 
Հակառակորդը այս օրերին իրեն դրսևորել է նույն կերպ. սահմանին միշտ էլ փորձում է առաջացնել նոր լարումներ, սակայն ստանում է արժանի հակահարված և հետ շպրտվում: Եղածի պատասխանատվությունը կրում է հակառակորդը: ՀՀ ԶՈՒ-երը լիովին վերահսկում են իրավիճակը, ոչ մի կորուստներ չունենք”,-գրել է Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ հունիսի 2-ին, կեսգիշերն անց Գորիսում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյան տան մոտ կրակոցներ են հնչել:Մարզպետի տան բակում սպանվել է  “Վարարակն” ԲԲԸ փոխտնօրեն Ավետիք Բուդաղյանը, իսկ նրա եղբայրը` Արտակ Բուդաղյանը հարզենային վնասվածք է ստացել: Երեկ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել էր որ բժիշկները կրկին վիրահատական միջամտություն են կատարել` մարմնից հանելով ևս մեկ գնդակ:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ