06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 14, 2013

Վահագն Մարգարյանն է ներկայացնում Հայաստանը

Փետրվարի 23-ին կայացած  “Պատանի պարողների Եվրատեսիլ” մրցույթի Հայաստանյան նախընտրական փուլում 11 մասնակիցներից հաղթող ճանաչվեց 17-ամյա Վահագն  Մարգարյանը: Հայաստանն առաջին անգամ այս հեղինակովոր մրցույթում ներկայացնող պատանին հանդես է գալու առաջին համարի ներքո: Պատանի պարողների “Եվրատեսիլ-2013” մրցույթը ուղիղ եթերով հեռարձակվելու է Հանրային հեռուստաընկերությամբ, ժամը 22-ից: Հիշեցնենք, որ մրցույթը կայանալու է Լեհաստանի Գդանսկ քաղաքում:

Ո՞րն է սեքսի մայրաքաղաքը

Պահպանակի արտադրությամբ զբաղվող ընկերություններից մեկը միջազգային հարցում է անցկացրել` պարզելու` որն է սեքսի մայրաքաղաքը: Հարցման արդյունքները բավականին անսպասելի են եղել: 29 հազար մասնակիցներ աշխարհի 23 երկրներից գնահատել են քաղաքների “սեքսուալ” կարգավիճակը եւ որոշել հաղթողին: Առաջին տեղում է հայտնվել Սանկտ-Պետերբուրգը: Ինչպես նշում է բրիտանական “The Times”-ը, ՌԴ մշակութային մայրաքաղաքն առաջ է անցել խոշորագույն եվրոպական կենտրոններից` Փարիզից, […]

Ամերիկացին հայց է ներկայացրել վիրաբույժի դեմ` 8-ամսյա էրեկցիայի պատճառով

Ամերիկյան Դելավեր նահանգի բնակիչը հայց է ներկայացրել վիրաբույժի դեմ` անհաջող վիրահատության համար, որը կողմնակի ազդեցություն է թողել 44-ամյա Դենիել Մետսգարի վրա, ինչն էլ իր հերթին դրսեւորվել է 8 ամիս շարունակվող էրեկցիայով:  2009-ին նա ուրոլոգի օգնության կարիք է ունեցել: Բժիշկները նրա մարմնում հատուկ իմպլանտներ են տեղադրել, որոնք պետք է ապահովեին նրա սեռական օրգանի նորմալ աշխատանքը: Սակայն […]

Վարդան Պետրոսյանը կվերադառնա.հայտարարվեց հանրահավաքում

“Նախախորհրդարան” շարժման անդամ Գարեգին Չուգասզյանը հաշվետվություն ներկայացրեց իրենց շարժման գաղափարները տարբեր երկրներում տարածելու մասին: Նա նշեց, որ սփյուռքում ստեղծվում են գրասենյակներ. “Քանի որ սփյուռքի ինքնության բանալին գտնվում է Հայաստանում ուրեմն հարկավոր է արթնացնել այդ ոգին”: Գարեգին Չուգասզյանը կոչ արեց աշխարհի տարբեր գաղութներում բնակվող հայերին.” Ինքնակազմակերպվելու համար Ձեր հայացքները հառեք դեպի Հայաստան”: Նա տեղեկացրեց, որ Փարիզում […]

”Չի կարելի մարդկանց հետապնդել իրենց սեռական կողմնորոշումների համար” /վիդեո/

”Այդ հարցը շատ է ծայրահեղականացվում և 21-րդ դարում ընդհանրապես խտրականությունների խնդիրը չվերացնելը ես դա ուղղակի հետադիմություն եմ համարում”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ”Ազատ դեմոկրատներ” կուսակցության նախագահ, անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը` խոսելով ՄԻՊ-ի կողմից առաջ քաշված ”Խտրականության” դեմ պայքարի նախագծի մասին, որը նախնական տվյալներով` աշնանը պետք է քննարկվի Ազգային ժողովում: ”Երբևիցե չեմ եղել այն կարծիքին, որ դա […]

Տղամարդկանց ուժը կախված է նրանց վարտիքից

Վաղ ժամանակներում մաչոները մերկ էին քայլում, որպեսզի մարմինը կարողանա շնչել: Այնուհետեւ եկավ կոնքերը որեւէ կտորով փաթաթած, իսկ հետո էլ` վարտիքներ կրելու ժամանակները: Այժմ վարտիքների ընտրությունը բավականին մեծ է: Մեր հայրերը եւ պապերը “ընտանեկան վարտիքներ” էին կրում եւ խնդիրներ չունեին ոչ իմպոտենցիայի, ոչ էլ անպտղության հետ կապված, քանի որ այդ տեսակի վարտիքները չեն սեղմում եւ ապահովում […]

Վարչապետը մեղադրում է ընդիմությանը. Հրանուշ Խառատյան /վիդեո/

Քիչ առաջ սկսվեց “Նախախորհրդարան” շարժման հանրահավաքը: “Նախախորհրդարան” շարժման անդամ ազգագրագետ Հրանուշ Խառատյանը մասնավորապես անդրադարձավ վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին: Նա գնահատական տվեց  Սյունիքի նախկին մարզպետի և Բուդաղյան եղբայրների միջև  տեղի ունեցած արյունալի  միջադեպին: Խոսելով արտագաղթի և կոռուպցիոն երևույթների մասին Հրանուշ Խառատյանը ասաց.” Իշխան Զաքարյանը անձամբ ներկայացրեց մեր բյուջեի թալանը: ԱԺ ում պարզվեց , որ […]

Վարչապետը կամ պետք է փակի այս պատմությունը, կամ հրաժարական տա/ վիդեո/

“Հայաստանի իշխանության ներկայացուցիչները առաջին անգամ չէ որ հայտնվում են օֆշորային դաշտում և ոչ միայն իշխանությունները, հիմա էլ իշխանության մի շարք ներկայացուցիչներ, բիզնեսմեններ, գործարարներ իրենց բիզնեսները տանում են օֆշորային գոտիներ”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց արվեստաբան Լևոն Մութաֆյանը: Մութաֆյանը հավատում է, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և Հայ առաքելական եկեղեցու Արարատյան թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի անունը օֆշորային […]

Հանրահավաքը ուշանում է անհայտ պատճառով /ֆոտո, վիդեո/

Ազատության հրապարակում նախապես ժամը 19:00-ին հայտարարված “Նախախորհրդարան” շարժման հանրահավաքը դեռ չի մեկնարկել: Henaran.am-ի թղթակիցը հայտնեց, որ հրապարակում այս պահին շուրջ 150 մարդ կա հավաքված: Քաղաքական այլ ուժերի ներկայացուցիչներ չեն եկել:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄայիսիՀուլիսի