07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 14, 2013

“Հա, գեներալը վելքամ փարթի ա անում”. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակ”-ը անդրադարձել է  երեկ կայացած  ՀՀ կառավարությունը արտագնա նիստին: Այն  Արմավիրի մարզում էր։ Նիստի դահլիճ ընտրվել էր Սարդարապատի հուշահամալիրի թանգարանի նիստերի դահլիճը։  Բայց ՀՀ ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանի թեթեւ ձեռքով, նիստը դեռ չսկսված, վերածվեց փարթիի։ Եվ դա տեղի ունեցավ հետեւյալ կերպ։ Կառավարության նիստին ներկա գտնվելու համար Երեւանից ժամանած պաշտոնյաները, այդ թվում նաեւ կառավարության անդամները, […]

Ով է սյունյաց “զորավորը”. Իրատես de facto

“Իրատես de facto”-ն ասում են խորագրի ներքո գրել է, թե Սյունիքի մարզպետի պաշտոնի համար այս օրերին բոլոր կողմերն էլ մեծ լոբբինգ են անում, որ իրենց թեկնածուն դառնա մարզպետ: Մարզպետի պաշտոնակատար Դոլունցը, որը եղել է Ավետիք Բուդաղյանի հետ մրցակցող քաղաքապետը, ամենահարմարն է ՀՀԿ տարեց թեւի համար, որպեսզի Լիցկայի միջոցով կարողանան մարզն իրենց ազդեցության տակ պահել: Թեկնածուներից […]

ԱԺ-ի Համիկը թուղթ ու գրիչ չի տալիս. Չորրորդ ինքնիշխանություն

“Չորրորդ ինքնիշխանությունը” վերջին շրջանում ահազանգեր է ստանում Ազգային ժողովի մշտական հարցերի որոշ հանձնաժողովներից այն մասին, որ իրենք մեծ դժվարությամբ են կարողանում պահանջագրերով գրենական պիտույքներ եւ թուղթ ստանալ: ԱԺ գործերի կառավարիչ Համիկը՝ Համիկ Մկրտչյանը, ում Հովիկ Աբրահամյանն է բերել Ազգային ժողով, անընդհատ պատճառաբանում է, թե դեռ ապրանք չեն ստացել եւ ոչ մի անգամ անմիջապես չի բավարարում […]

Ինչո՞ւ է ծեծվել բանկիրը. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակ”-ի  տեղեկություններով, հունիսի 10-ի երեկոյան իր աշխատասենյակում դաժան ծեծի է ենթարկվել “Հայբիզնեսբանկի” վարչության նախագահ Սերգեյ Արզումանյանը: Ս. Արզումանյանը արդեն երեք օր է, ինչ աշխատանքի չի գնում: Բանկում շրջանառվող լուրերի համաձայն, աշխատանքային օրվա վերջին Արզումանյանի աշխատասենյակ են ներխուժել ընդգծված կառուցվածքով 4-5 երիտասարդներ, որոնք իրենց “գործը” անելուց հետո լուռ հեռացել են: Դրանից հետո դուրս է եկել […]

Տղա ջան, դու շատ փոքր ես, որ նման բաներ անես. Հրապարակ

ԱԺ պաշտպանության, անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովն իր նիստերի ժամանակ շատ դժվար է “քվորում” ապահովում, ինչն էլ պատճառ է դարձել, որ հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը դիմի ԱԺ ղեկավարությանը` հանձնաժողովի անդամների աշխատավարձը պահելու համար: Այս մասին գրում է “Հայկական ժամանակ”-ը եւ հիշեցնում, որ  ԱԺ գեներալները, “լյավ” տղերքը՝ բոլորն այդ հանձնաժողովից են: Աշխատավարձի պահումը պատճառ է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄայիսիՀուլիսի