17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Տղա ջան, դու շատ փոքր ես, որ նման բաներ անես. Հրապարակ

ԱԺ պաշտպանության, անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովն իր նիստերի ժամանակ շատ դժվար է “քվորում” ապահովում, ինչն էլ պատճառ է դարձել, որ հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը դիմի ԱԺ ղեկավարությանը` հանձնաժողովի անդամների աշխատավարձը պահելու համար:

Այս մասին գրում է “Հայկական ժամանակ”-ը եւ հիշեցնում, որ  ԱԺ գեներալները, “լյավ” տղերքը՝ բոլորն այդ հանձնաժողովից են: Աշխատավարձի պահումը պատճառ է դարձել Գագիկ Ջհանգիրյանի եւ Կորյուն Նահապետյանի միջեւ լուրջ վիճաբանության, որի ժամանակ Ջհանգիրյանն ասել է.

“Տղա ջան, դու շատ փոքր ես, որ նման բաներ անես”, ու ձեռքի թղթերը նետել է Կորյունի ուղղությամբ: Բանն այն է, որ Ջհանգիրյանի զինդատախազ եղած ժամանակ Կորյուն Նահապետյանը համեստ ու խելոք քննիչ է եղել:

Ի՞նչն էր պատճառը, որ այդպես թունդ վիճաբանել եք վերջին նիստի ժամանակ՝ թերթը  հարցրեց Ջհանգիրյանին:

“Ես երեխաների հետ չեմ վիճում”,- բազմանշանակ ասաց նախկին զինդատախազը:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ