07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 14, 2013

Այցելուներով լի ջրի վրա գտնվող ռեստորանը փլուզվել է

Մայամիի սպորտային ամենահայտնի վայրերից մեկում NBA-ի սերիայի եզրափակիչ խաղի դիտումը ողբերգությամբ է ավարտվել: Ջրի վրա գտնվող ռեստորանը փլուզվել է, արդյուքնում` տասնյակ մարդիկ ջրում են հայտնվել: Ականատեսների խոսքով` դեպքի պահին ռեստորանում շուրջ 100 այցելու է եղել:  Դեպքի վայրում աշխատում են փրկարարներ եւ ջրասույզներ: Ավելի քան 30 մարդ է տուժել, որոնցից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է:

Անկախ նրանից` մեր նախարարն է, ով է. ՕԵԿ-ական պատգամավորներ

ՕԵԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Մարգարյանը Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանին առաջարկում է հաջորդ անգամ Ազգային ժողով գալ շղթաներով: ”Հաջորդ անգամ ԱԺ գալով իր հետ վերցնի ձեռնաշղթաներ, որ այդ գնումներն իրականացնող պատկան մարմիններին ձերբակալի”,-այսօր ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ ասաց Մարգարյանը: Հարցին, թե իշխանության մաս լինելով ինչպես են վերաբերում ՎՊ-ի հաշվետվության նկատմամբ իշխանության քննադատություններին, Մարգարյանն ասաց` դրական: ”Անկախ […]

Հռոմի պապը բայկեր է դարձել

“Harley Davidson” ընկերությունը Հռոմի պապ Ֆրանցիսկոսին 2 մոտոցիկլետ եւ բայկերական կաշվե պիջակ է նվիրել, հաղորդում է “Euronews”-ը:  Նվերները քահանային են հանձնել բայկերները, որոնք ժամանել են Հռոմ` մասնակցելու հունիսի 14-16-ին անցկացվող մոտոցիկլավարների հավաքին: Վերջիններս տեղավորվել են Տիրենյան ծովի ափին գտնվող ճամբարում:  Ըստ ծրագրի` հունիսի 15-ին տեղի կունենա մոտոցիկլետների շքերթ, իսկ հունիսի 16-ին նրանք ներկա կգտնվեն Սուրբ […]

Գտնել “պինդ՛՛ մարզպետ՝ նախարարը հանձնարարական ունի

Օրերս բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, ով Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքից է, հանդիպել է  մարզի հանրապետական ակտիվին: Ինչպես տեղեկացնում են Henaran.am-ի աղբյուրները, hանդիպումը շատ նեղ շրջանակներում է եղել, 4-5 հոգու մասնակցությամբ եւ նախարարը ակտիվին ասել է, թե կուսակցական հանձնարարական ունի՝ գտնելու մարզպետի նոր թեկնածու: “Պիտի գտնենք մեկին, որը կարա մարզը ձգած պահի”,-ասել է բնապահպանության նախարարը: Հեղինակավոր […]

Երբ նշանակվեց ներկայիս վարչապետը. Ռուստամյանը Սյունիքի նախորդ դեպքերը հիշեց

”Այդ միջադեպը բավականին լուրջ էր, և բնական է, որ այդպիսի հնչեղություն է ստացել` հայտնվելով ուշադրության կենտրոնում: Մենք բոլորս պետք է ուշադրության կենտրոնում պահենք այդ դեպքի հետաքննությունը, որպեսզի ամեն ինչ արդար ընթանա, իսկ մեղավորները պատասխանատվության ենթարկվեն”,-այսօր Ազգային ժողովում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:   Նրա խոսքով`մեղավորն, անկախ պաշտոնից, պետք է պատժվի: ”Ով մեղավոր է, անկախ […]

“Բագրատյանը դարձել է խամաճիկ եւ թութակի նման կրկնում է”. Բաբուխանյանը վիրավորված է

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՍԻՄ նախագահ ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը անդրադարձավ ԱՄՆ պետդեպի “Խղճի ազատության”  մասին զեկույցին, որը գնահատեց որպես ”ցինիկաբար կատարված ներխուժում մեր ազգային կյանք”: Հայկ Բաբուխանյանը անդրադարձավ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի վարքագծին ասելով. “Ես ցավում եմ, որ Հրանտ Բագրատյանի նման գործիչը, որը ճիշտ է վարկաբեկված է և այլն , բայց հասել […]

”Ոսկե ծիրանի” կազմակերպիչները ”սարսափած” են

՛՛Ոսկե ծիրան՛՛  ՄԿՓ ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը և մրցույթի կազմակերպիչները սարսափած են, սակայն դրական առումով: ”Ոսկե ծիրանին” մասնակցության  համար մոտ 1200 հայտ է ուղարկվել: Հենց սա էլ ցնցել է նրանց: Այս մասին նրանք խոսեցին այսօր լրագրողների հետ հանդիպմանը: Ստամբոլցյանը նշեց, որ ՛՛Ոսկե ծիրան՛՛ Երևանի 10-րդ միջազգային կինոփառատոնի ծրագիրն ավանդաբար կպահպանի չորս մրցույթները: Շուրջ 96 երկրից […]

Գինեգործական Վերնիսաժ Փարաքարում

Վաղը Փարաքարում կկայանա գինեգործական վերիսաժ, որին կմասնակցեն ինչպես գինեգործական ընկերություն և տնական գինի արտադրողներ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց Արենի փառատոնի հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանը: Նա ըեղեկացրեց, որ փառատոնը կմեկնարկի ժամը 11-ից Նաիրի 40 հասցեում (օդանավակայանի ճանապարհից աջ): “Փառատոնի նպատակն է զարգացնել գինեգործությունը, իսկ վայրի ընտրությունը պայմանավորված է Երևանին մոտ լինելով: Բնակչությունը, զբոսաշրջիկները հնարավորություն […]

Ուսուցիչները վրաերթի են ենթարկվել բողոքի ակցիա անելիս. 5 հոգի ծանր է

Մեքսիկայում հեղուկ ասֆալտ տեղափոխող մեքենան վրաերթի է ենթարկել ուսուցիչների, որոնք այդ պահին բողոքի ակցիա են անցկացնելիս եղել: Արդյունքում` զոհվել է 8 ուսուցիչ, տուժել են 14-ը, որոնցից 5-ը ծանր վիճակում են, տեղեկացնում է “El Universal”-ը: 80 հազար լիտր հեղուկ ասֆալտ տեղափոխող մեքենան կորցրել է վերահսկողությունը արգելակների խախտման պատճառով, որից հետո այն հարվածել է մի քանի տասնյակ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄայիսիՀուլիսի