26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

”Ոսկե ծիրանի” կազմակերպիչները ”սարսափած” են

՛՛Ոսկե ծիրան՛՛  ՄԿՓ ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը և մրցույթի կազմակերպիչները սարսափած են, սակայն դրական առումով: ”Ոսկե ծիրանին” մասնակցության  համար մոտ 1200 հայտ է ուղարկվել: Հենց սա էլ ցնցել է նրանց:

Այս մասին նրանք խոսեցին այսօր լրագրողների հետ հանդիպմանը: Ստամբոլցյանը նշեց, որ ՛՛Ոսկե ծիրան՛՛ Երևանի 10-րդ միջազգային կինոփառատոնի ծրագիրն ավանդաբար կպահպանի չորս մրցույթները: Շուրջ 96 երկրից ներկայացված 1200 հայտերի ծրագրերում կներկայացվի մոտ երկու հարյուր ֆիլմ, որից 90-ը մրցույթային անվանակարգերում՝ “Խաղարկային”, “Վավերագրական, “Հայկական համայնապատկեր” և ՛՛Կորիզ՛՛: 

Խաղարկային ֆիլմերի ծրագրում 12 ֆիլմ է ընդգրկված, օրինակ` Նիկոս  Կորնիլիուսի ”11 հանդիպում հորս հետ”, Սանհուն Փարկի ”Սոսկ կյանք” և այլն: Մեկ թուրքական ֆիլմ ևս պետք է ընդգրկվեր այս ծրագրում, սակայն կազմակերպիչները չեն կարողանում կապ հաստատել ֆիլմի ռեժիսորի հետ:

”Կորիզ” ծրագրում ընդգրկվելիք ֆիլմերի հոսքը ևս շատ մեծ է եղել: Այս ծրագրի ֆիլմերում հիմնական թիրախ խումբը երիտասարդությունն է: Վավերագրական ֆիլմերը տարբեր թեմաների են անդրադառնում: Դրանց միջոցով հնարավոր է պատկերացում կազմել ձկնորսությունից մինչև մարդկային հոգեբանության, սեռափոխման մասին:

Չորրորդ ծրագրում /Հայկական համայնապատկեր/ ընդգրկված է 23 ֆիլմ: Ինչպես նշեց ծրագրի ղեկավար կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը, ”ուժեղ ծրագիր է ստացվել”:

Յուրաքանչյուր օր երկուական ֆիլմ են դիտելու, որպեսզի շատ չծանրաբեռնեն ժյուրիի անդամներին և վերջիններս էլ կարողանան թարմ հետևություններ անել: Ժյուրին բաղկացած է հինդ հոգուց, նրանք են` հանրահռչակ Իշտվան Սաբոն, Անդրեյ Պլախովը, Ջեյ Վայսբերգը, Թինա Լոքը և Սերժ Ավետիքյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ