06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 13, 2013

Ինչո՞վ են տղամարդիկ փոխարինում սեքսը

Բրիտանացի գիտնականները հերթական զվարճալի ուսումնասիրությունն են անցկացրել: Նրանք ընտրել են 1500 տղամարդու, որոնք ավելի քան կես տարի կայուն հարաբերությունների մեջ են, եւ փորձել են պարզել` ինչով են նրանք ավելի շատ սիրում զբաղվել` սեքսով, թե համակարգչային խաղերով: Պարզվել է, որ հարցվածների 49 տոկոսը մեծ հաճույքով կփոխի իր 2-րդ կեսին համակարգչային խաղի հետ: 19  տոկոսը խոստովանել է, որ […]

Արտերկրից Գորիս են ժամանել քրեական հեղինակություններ. Բուդաղյանները սպասում են

Henaran.am-ի աղբյուրների փոխանցմամբ, այնուամենայնիվ Բուդաղյանների ընտանիքը որոշել է վրեժխնդիր լինել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանից:  Հիշեցնենք, որ վերջինիս տան մոտ հունիսի 1-ին տեղի ունեցած փոխհրաձգության հետեւանքով մահացել էր գործարար Ավետիք Բուդաղյանը, իսկ նրա եղբայրը՝ գնդապետ Արտակ Բուդաղյանը հիվանդանոցում է: Ավետիքի մահվան 7 օրը նշելուց հետո, մեր տեղեկություններով, արտերկրից Գորիս են եկել մի քանի քրեական հեղինակություններ: […]

Րաֆֆու պատասխանը Մարտենսին

 “Ես չգիտեմ, թե ինչին կամ ում եք Դուք պատասխանում հունիսի 3-ի նամակում”, -ԵԺԿ  նախագահ Վիլֆրիդ Մարտենսին ուղղված նամակում նշել է “Ժառանգության”  առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։ Ըստ “Ժառանգության” մամլո ծառայության Րաֆֆի Հովհաննիսյանը նշել է. “Հաշվի առնելով վերջերս Ձեր դրսեւորած հրապարակային վարքը եւ իմ նախորդ նամակագրությանը արձագանքելու հարցում դժկամությունը` կարող եմ հայտնել ի գիտություն, որ ես անշուշտ ԵԺԿ-ի […]

՛՛Պոբեդան՛՛ մետաղի ջարդոն է` դա չգիտակցելը նշանակում է դեմագոգիայով զբաղվել

“Ազատ դեմոկրատներ” կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի ցանկանում է, որ Հայաստանը առաջնորդվի եվրոպական չափանիշներով: Եվրասիական միություն, թե ԵՄ.  “Այդ հարցը պետք է քննարկել ոչ թե ասիմետրիկ, այլ սիմետրիկ հարթության մեջ: Ի՞նչ է նշանակում հարցերը կամ-կամ-ի կամ չի կարելի -ների հարթությունում քննարկել: Ովքեր տեղյակ են կամ-կամ-ի կամ եւ-եւ-ի ձեւաբանությանը, զուտ մաթեմատիկական տրամաբանության  տեսակետից գիտեն, որ […]

Եթե պատերազմ սկսվեց, Ռուսաստանը կկանգնի՞ Երեւանի կողքին /վիդեո/

“ Եվրամիությանը ինտեգրումը Հայաստանի համար հնարավորություններ է ստեղծել` ասոցացման համաձայնագիր, որը  Հայաստանի համար շատ լավ ու լայն հնարավորություններ է տալիս առաջին հերթին տնտեսական իմաստով”,-“Համաձայնություն” կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանը լավ գիտակցելով այս ծրագրին միանալու անհրաժեշտությունը՝ կարևորում է լիարժեք ու հետևողական քննարկումների դերը: Շահնազարյանը գտնում է, որ պետք է տարբեր փորձագետների ներքաշել այս քննարկումների մեջ և փորձել […]

Վահագն Չախալյանը հայց է ներկայացրել Սաակաշվիլիի դեմ

Ջավախքահայ գործիչ, նախկին քաղբանտարկյալ Վահագն Չախալյանը հայց է ներկայացրել Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի, նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլիի, Սամցխե-Ջավախքի նախկին մարզպետ եւ պատգամավոր Գոգա Խաչիձեի դեմ, տեղեկացնում են հայկական լրատվամիջոցները: Ինչպես նշել է Չախալյանը, հայցի պատճառը իր հասցեին զրպարտություն տարածելն է: Նա պահանջում է հրապարակային ներողություն խնդրել իր մասին ոչ ճիշտ տեղեկություներ տարածելու համար եւ որպես […]

Կճոյանն ու օֆշարային սկանդալը

Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արք․ Կճոյանը հերքում է մամուլում տարածված եւ վերջին շրջանում հասարակական քննարկման առարկա դարձած տեղեկությունները՝ ադամանդագործական բիզնեսի հետ իր ունեցած առնչության վերաբերյալ: Այսպես կոչված “օֆշարային սկանդալի” հետ կապված, Սրբազանն արդեն հայտարարել է, որ ձեռներեցությամբ զբաղվելու պարագայում երբեք չէր շարունակի ծառայել Հայ առաքելական եկեղեցուն․ գաղտնի եւ ընդհատակյա գործունեությունը հարիր չէ իր […]

Կալանավորը երրորդ օրն է հացադուլի մեջ է. մայրը խոստանում է ինքնասպան լինել /վիդեո/

Արուսյակ Սահակյանի որդին` Հովհաննես Հովհաննիսյանը կալանավայրում  արդեն 3-րդ օրն է հացադուլ է  հայտարարել: Այսպես ուզում է ՛՛հասնել արդարադատության հաստատմանը՛՛: Հուսահատ մայրը դիմել է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանին .” Խնդրում եմ կանխեք հացադուլը, տղես հիվանդ ա, սրտի նեվրոզ ունի, երկու երեխու հայր ա, որ մի բան եղավ ով պիտի պահի”,-Henaran.am-ի հետ կիսվեց Արուսյակ Սահակյանը: Հիշեցնենք, ութ […]

Ի՞նչ տեսք ունեն աստղերն առանց ֆոտոշոփի /ֆոտո/

Երբեմն նայելով հոլիվուդյան գեղեցկուհիներին` թվում է, թե բնությունը նրանց անթերի է ստեղծել, սակայն դա ամենեւին էլ այդպես չէ: Աստղերը եւս թերություններ ունեն, որոնք երբեմն նույնիսկ շատ ավելին են, քան մենք կարող ենք պատկերացնել:  Որոշ ամսագրեր պարբերաբար հրապարակում են նրանց լուսանկարներն առանց դիմահարդարման, ինչից կարելի է եզրակացնել, որ դիմահարդարումը հրաշքներ է գործում: Այս անգամ ֆոտոշարքը հոլիվուդյան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄայիսիՀուլիսի