Կալանավորը երրորդ օրն է հացադուլի մեջ է. մայրը խոստանում է ինքնասպան լինել /վիդեո/
Արուսյակ Սահակյանի որդին` Հովհաննես Հովհաննիսյանը կալանավայրում արդեն 3-րդ օրն է հացադուլ է հայտարարել: Այսպես ուզում է ՛՛հասնել արդարադատության հաստատմանը՛՛:
Հուսահատ մայրը դիմել է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանին .” Խնդրում եմ կանխեք հացադուլը, տղես հիվանդ ա, սրտի նեվրոզ ունի, երկու երեխու հայր ա, որ մի բան եղավ ով պիտի պահի”,-Henaran.am-ի հետ կիսվեց Արուսյակ Սահակյանը:
Հիշեցնենք, ութ ամիս առաջ Հովհաննես Հովհաննիսյանը կալանավորվել է գողացած հեռախոս վաճառողին իրենց տան մեջ ապտակելու համար: Այս մասին Henaran.am-ին պատմել է Արուսյակ Սահակյանը, որը պարբերաբար բողոքի ակցիաներ է իրականացնում կառավարության և նախագահական նստավայրի դիմաց:
Արուսյակ Սահակյանը մեկ անգամ արդեն ինքնասպանության փորձ է արել, որը կանխվել է ԱԻՆ-ի կողմից, հացադուլ է հայտարարել ՀՀԿ գրասենյակի դիմաց .”Մեկ կյանք ճիշտա կտանք հողին , բայց ինչ -ր մի ղեկավարություն կիմանա, որ իրենց արած սխալների համար մարդիկ իրենց զոհ են տալիս …
Դիմում եմ Աղվան Հովսեփյանին ինձ կհասկանա, ես ապարանցի եմ ու իմ թասիբը չեմ ուզում գցեմ ոչ մեկի առջև”:
Մանրամասները` Henaran.am-ի տեսանյութում: