17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Րաֆֆու պատասխանը Մարտենսին

 “Ես չգիտեմ, թե ինչին կամ ում եք Դուք պատասխանում հունիսի 3-ի նամակում”, -ԵԺԿ  նախագահ Վիլֆրիդ Մարտենսին ուղղված նամակում նշել է “Ժառանգության”  առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։

Ըստ “Ժառանգության” մամլո ծառայության Րաֆֆի Հովհաննիսյանը նշել է. “Հաշվի առնելով վերջերս Ձեր դրսեւորած հրապարակային վարքը եւ իմ նախորդ նամակագրությանը արձագանքելու հարցում դժկամությունը` կարող եմ հայտնել ի գիտություն, որ ես անշուշտ ԵԺԿ-ի արժեքների եւ արժանիքների պաշտոնական մեկնաբանություն պահանջող հետագա հարցում չեմ արել Ձեզ: Դրանք արդեն իսկ խախտվել են, եւ խախտվել են Ձեր աչքի առաջ”:

Հիշեցնենք, որ Եվրոպական ժողովրդական կուսակցության  Վիլֆրիդ Մարտենսը հայտնել էր, որ կուսակցության` հունիսի 20-ին կայանալիք ընդլայնված գագաթնաժողովին “Ժառանգությունը” չի հրավիրվելու, հրավիրվելու են միայն ԵԺԿ-ին անդամակցող այն կուսակցությունների ներկայացուցիչները, որոնք տվյալ պետության կամ կառավարության ղեկավար են:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ