07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 13, 2013

Դեղերը թանկացել են 3-4 տոկոս

Դեղորայքի թանկացումը եղել է առանձին  խմբերի վրա և կազմել է 3-4%: “Հենարան” ակումբում այսպես մեկնաբանեց դեղերի թանկացման վերաբերյալ տեղեկությունները  Հայաստանի դեղարտադրողների և ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանը: “Դեղերի թանկացման մասին շատ է խոսվում: Այն այնքան մեծ չէ քանակական իմաստով և պայմանավորված է եղել դոլարի կուրսի տատանումների և տրանսպորտային ծախսերի հետ”: Ս. Զաքարյանը նշեց, որ թանկացումները […]

“Հայկական ժամանակից”` վարչապետի օֆշոր

“Ինձ համար սա զավեշտ է թվում: Տասը միջգերատեսչական հանձնաժողովներ աշխատանք են տանում: Համագործակցություն է կատարվում բազմաթիվ միջազգային կառույցների հետ, այդ թվում ՀԱՊԿ-ի, ՆԱՏՕ-ի հետ: Կապ պետք է պահպանվի կամ հեռախոսով, կամ ինտերնետով: Խորհուրդ կտայի մյուս գերատեսչությունների ծախսերը տեսնել: Այդ թվերը ծիծաղելի են: Ադրբեջանական նավթի դեմ մենք ինչ պետք է համադրենք, պետք է աշխատենք մարդկանց հետ:  […]

Կարող ա՞ գոմիկ են… Հրազդանի կիրճում ջարդել են քիթը

Հունիսի 10-ին Հրազդանի կիրճում չորս երիտասարդ ծեծել են Արման Գալստյանին /անունը փոխված է-խմբ./: Նշենք, որ կիրճի այդ տարածքում սովորաբար գեյերն են հավաքվում: “Ինձ համար զբոսնում էի, ժամը չորսի կողմերն էր, մեկ էլ տեսա մի 4 հոգի 18-20 տարեկան միանգամից հարձակվեցին վրես, քաշքշեցին”,-Henaran.am-ի հետ զրույցում պատմեց Արմանը:  Նրա խոսքով, ոչ մի խոսակցություն չի եղել ոչ մի թեմայով: […]

Մերժեց

Մայիսի 30-ին ՀՀ Ազգային ժողովի Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովը մերժել է ԹԻՀԿ դիմումի քննարկումը թիվ 07 ընտրատարածքի պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կողմից էթիկայի կանոնները խախտելու վերաբերյալ՝ դիմումում առաջադրված հարցերը Հանձնաժողովին ենթակա չլինելու պատճառաբանությամբ: Հանձնաժողովն իր որոշմամբ եկել է այն եզրահանգման, որ դիմումում առկա են միայն պնդումներ Սամվել Ալեքսանյանի կողմից էթիկայի կանոնները խախտելու մասին, “սակայն բացակայում է […]

Բրազիլիայում “օֆլայն-բաժակներ” են ստեղծվել

Օրվա ցանկացած պահին սրճարաններ այցելելով կարելի է տեսնել, որ մարդիկ “շփվում” են միայն իրենց հեռախոսների հետ, եւ ավելի հաճախ թարմացնում են իրենց էջերը սոցկայքերում, քան գարեջրի բաժակը: Այդ պատճառով էլ Բրազիլիայում ստեղծվել են բաժակներ, որոնք չեն կարող սեղանի վրա ուղիղ դրվել, եթե նրանց տակ չդրվի բջջային հեռախոս: Հենց այդ նպատակով էլ բաժակի հատակը հարթ չէ […]

Այս տեմպերով որ գնա… Վերահսկիչ պալատն արձանագրել է

Այսօր Ազգային ժողովում կառավարության գործունեության վերաբերյալ իր հաշվետվությունը ներկայացրեց ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը: Նախ և առաջ նա նշեց էկոնոմիկայի նախարարության ՛՛բացերը՛՛: Ըստ Զաքարյանի՝ տարբեր մարդիկ գալիս են վարկեր վերցնում, որպեսզի օրինակ՝ ձկնաբուծական կազմակերպություն բացեն: ՛՛Բայց մենք գնում, պարզում ենք, որ ոչ ձնկաբուծական տնտեսություն կա, ոչ աշխատողներ կան: Արդյունքում մեկն իրա համար տուն էր […]

Օլիգարխները սպառնում են երկրի անվտանգությանը. Ռ. Կիրակոսյան

”Համաձայնություն” կենտրոնի հերթական սեմինար-քննարկման թեման Հայաստան Եվրամիություն ասոցացման պայմանագրի անվտանգության հարցերն են՝ խնդիրներն ու մարտահրավերները: Այսօր՝ հունիսի 13-ին կայացած քննարկմանը մասնակցում են քաղաքագետներ և տարածաշրջանայյին փորձագետներ: Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը խոսելով ասոցացման պայմանագրի հնարավորությունների և սպառնալիքների մասին` երկու պարագայում էլ չորս դիտարմամբ հանդես եկավ: “Ընդհանուր առմամբ սա հնարավորություն է, որ Հայաստանը օգտվի նոր […]

Խաչիկյանին վկան ճանաչեց /վիդեո/

Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի եւ ծառայության 12 անձանց դատաքննության ընթացքում այսօր` հունիսի 13-ին դատարանը շարունակում է լսել վկաներին: Հիշեցնենք, որ անցած նիստը հետաձգվեց, քանի որ ամբաստանյալ Հովհաննես Գրիգորյանը առողջական խնդիրների պատճառով չէր  կարողացել մասնակցել նիստին:  Վկա Անի Բեգլարյանը […]

Էրդողանը զիջո ՞ւմ է /վիդեո/

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի բացառում Ստամբուլում քվեարկություն անցկացնելու հավանականությունը` Թաքսիմ հրապարակի եւ Գեզի զբոսայգու վերակառուցման հարցի վերաբերյալ: Այդ մասին ԶԼՄ-ներին հաղորդել է թուրքական կառավարության պաշտոնական ներկայացուցիչը` Էրդողանի եւ ցուցարարների պատվիրակության հանդիպումից հետո:  Բանակցությունները կայացել են Անկարայում` իշխող` Արդարության եւ զարգացման կուսակցության գրասենյակում եւ շարունակվել 5 ժամ: Սա Էրդողանի առաջին նման զրույցն է ցուցարարների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄայիսիՀուլիսի