Օլիգարխները սպառնում են երկրի անվտանգությանը. Ռ. Կիրակոսյան

”Համաձայնություն” կենտրոնի հերթական սեմինար-քննարկման թեման Հայաստան Եվրամիություն ասոցացման պայմանագրի անվտանգության հարցերն են՝ խնդիրներն ու մարտահրավերները: Այսօր՝ հունիսի 13-ին կայացած քննարկմանը մասնակցում են քաղաքագետներ և տարածաշրջանայյին փորձագետներ:
Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը խոսելով ասոցացման պայմանագրի հնարավորությունների և սպառնալիքների մասին` երկու պարագայում էլ չորս դիտարմամբ հանդես եկավ:
“Ընդհանուր առմամբ սա հնարավորություն է, որ Հայաստանը օգտվի նոր ռազմավարական ծրագրերից: Սա առաջին հերթին հնարավորություն է նաև Եվրամիության համար, սա Եվրամիության համար լծակ կհանդիսանա, որ Հայաստանում լուծի իր խնդիրները”,- որպես թիվ մեկ հնարավորություն առանձնացրեց Ռիչարդ Կիրակոսյանը: Ռիչարդ Կիրակոսյանի կարծիքով` Հայաստանը առաջնորդ է մի գործընթացում , որին Ադրբեջանը ըստ էության որոշեց չմասնակցել:
Փորձագետը հնարավորություն է տեսնում նաև Ռուսաստանի համար. “Ծրագրի իրագործումը բխում է նաև Ռուսաստանի շահերի ենթատեքստից” :
Ռիչարդ Կիրակոսյանն այս համատեքստում առաջնային սպառնալիք տեսնում է հենց Եվրամիության համար. ” Հայաստան ԵՄ ասոցացման առումով Եվրամիությունը պետք է ավելին անի: Այս գործընթացը մյուս կողմից բարձրացնում է Եվրամիությունից սպասվող ակնկալիքները: Սա այսպես ասած` սանձում է ԵՄ չակերտավոր վատ ապրելակերպը”:
Ասոցացման ծրագրի իրագործման ճանապարհին Ռիչարդ Կիրակոսյանը որպես սպառնալիք է մատնանշում նաև տեղական օլիգարխներին:
“Օլիգարխային տնտեսության բաժանումը վտանգ է ներկայացնում երկրի անվտանգության համար, քանի որ օլիգարխների ներկայությունը ըստ էության քանդում է տնտեսությունը”: