07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 13, 2013

Ժողովրդի հացն ու դեղը և 200 հազար դոլարանոց բիոզուգարանները. չդիմե՞լ դատախազություն

ՀՀ-ում երկու բիոզուգարանների գնման համար հատկացվել է 100 միլիոն դրամ, իսկ գնման համար ծախսվել է 23 միլիոն դրամ: Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը: Նա նշեց, որ իրենք ոչ թե ասում են, թե ինչու են այսքան գումար ծախսել բիոզուգարանների ձեռքբերման կամ գնման համար, այլ միայն փաստում են, որ ստուգման ժամանակ […]

Ռուսաստանը բացի զենքից մեզ առաջարկելու բան չունի

Հելսինկյան ասոցացիայի վանաձորյան գրասենյակի ղեկավար՝ իրավապաշտպան Արթուր Սաքունցը կարծում է, որ առանձնապես հարկավոր չէ երկար մտածել հասկանալու համար` ուզում ենք ասոցացվել Եվրամիության հետ, թե ոչ: “Եվրոմիությունը այնպիսի առաջարկ է արել Հայաստանին, որ մենք չգիտենք ինչ անենք, այդպիսի տպավորություն է ստեղծվել: Հարցը նրանում է թե մենք որ քաղաքականությունն  ենք նախընտրում` եվրասիական թե եվրոպական: Մենք այլևս երկու […]

Հայրիկյանի վրա կրակողը հիվանդացել է

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի  դատավոր Գագիկ Պողոսյանը այսօրվա նիստում մինչեւ հունիսի 17-ը հետաձգեց ԱԻՄ նախագահ  Պարույր Հայրիկյանի  դեմ հունվարի 31-ին կատարված մահափորձի գործով   դատավարությունը: Ամբաստանյալներ  Վարդան Սեդրակյանին, Խաչատուր  Պողոսյանին եւ Սամվել Հարությունյանին դատավորի հանձնարարությամբ քրեակատարողական հիմնարկից  դատարան չէին  բերել: Դատարանում հայտարարվեց, որ  Խաչիկ Պողոսյանի վերաբերյալ քրեակատարողական հիմնարկից ստացվել է գրություն, […]

Էրդողանն ավելի շատ նման է Պուտինին, քան Աթաթուրքին. “Financial Times”

“Տարբեր երկրներում կատարվող իրադարձությունների միջեւ զուգահեռներ տանելը հարկավոր է մի քիչ զգույշ անել, սակայն հնարավոր չէ չխոստովանել, որ Թուրքիայում տեղի ունեցող ցույցերը եւ վերջերս Ռուսաստանում կայացած իրադարձությունները իսկապես նման են իրար”,-գրում է տնտեսագետ Մարկուս Սվեդբերգը`  բրիտանական “Financial times”-ի իր հոդվածում: “Ինչպես Պուտինը, այնպես էլ Էրդողանը իշխանության գլուխ են եղել ավելի քան 10 տարի եւ ներկայում […]

Պետք է օր առաջ ազատվենք կոռումպացված չինովնիկներից. Շարմազանով

Այսօր Ազգային ժողովում Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի ներկայացրած 2012 թվականի հաշվետվությունից հետո ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հարց ուղղեց Իշխան Զաքարյանին: ՛՛Ես ուշադիր լսում էի Ձեր ելույթը և հասկացա, որ պրոբլեմները շատ-շատ են: Մենք շատ լավ տարբերում ենք թերությունները, բացթողումները և քրեական հանցագործությունները: Եթե մարդ թերացել է, դա այլ բան է, եթե մարդ […]

“Կենտրոնի” Պետրոսը հարցնում է “Շանթին”` ինչու Արմեն Դուլյանը

“Սեփականատերը իրավունք ունի ցանկացածին ազատել և ընդունել գործի, սակայն Դուլյանը ճանաչված մարդ է, և նշվում է, որ իրեն ազատել են աշխատանքից գրառման համար: Դա նույնն է, որ բժշկին ազատես գործից բժշկելու համար, կամ հրշեջին` կրակը մարելու համար: Դուլյանը իր կարծիքը չի հայտնել եթերում: Նա միշտ տեղավորվել է կորպորատիվ էթիկայի նորմերում: Ինձ անհասականալի է հեռացման ձևը: […]

“ՀայՌուսգազարդից” տեղեկացնում են

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 07.06.2013թ.  որոշմամբ սահմանված՝  “ՀայՌուսգազարդ” ՓԲԸ կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագների փոփոխության հետ կապված “ՀայՌուսգազարդ”-ի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղերը (ԳԳՄ-ները) 2013 թվականի հուլիսի 7-ից սկսում են բնակիչ-բաժանորդների հետ փոխադարձ հաշվարկների ստուգման ակտերի կազմման գործընթացը: Մատակարարի և բաժանորդի միջև փոխադարձ հաշվարկների ստուգման ակտերը կազմվելու են բնական գազի նոր սակագնով կազմավորված պարտավորությունները […]

Հանգուցյալի ուրվականը հանգիստ չի տալիս նախագահին

Վենեսուելայի նախկին նախագահ Ուգո Չավեսն արդեն 2-րդ անգամ թռչունի տեսքով հայտնվել է գործող նախագահ Նիկոլաս Մադուրոյին, գրում է “El Universal”-ը: “Լսեք, ես տեսա` ինչպես էր նա թռչում այստեղ: Շատերը մտածում են, թե ես հորինում եմ, թող մտածեն, բայց ես տեսա, թե ինչպես էր նա երգում, նա երջանիկ էր, որովհետեւ ես աշխատում եմ”,-հայտարարել է Մադուրոն` ձեռքերով […]

Լափում են բյուջեն … ԱԺ-ում թեժ է, Արգամիչը պահանջում է պատժել

Այսօր Ազգային ժողովում Վերահսկիչ պալատի 2012 թվականի հաշվետվության ներկայացումից հետո ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ երբ այս հաշվետվության, արձանագրված չարաշահումների մասին ամիսներ առաջ սկսվեց խոսվել, ինքը չէր հավատում այդ ամենին, սակայն երբ հիմա ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը այս ամբիոնից է հայտարարում,  զարմացած է: ՛՛Զարմացած եմ, որ գործ ունենք թալանչիների հետ, այս մարդկանց բոլոր գործերը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄայիսիՀուլիսի