25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Պետք է օր առաջ ազատվենք կոռումպացված չինովնիկներից. Շարմազանով

Այսօր Ազգային ժողովում Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի ներկայացրած 2012 թվականի հաշվետվությունից հետո ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հարց ուղղեց Իշխան Զաքարյանին:

՛՛Ես ուշադիր լսում էի Ձեր ելույթը և հասկացա, որ պրոբլեմները շատ-շատ են: Մենք շատ լավ տարբերում ենք թերությունները, բացթողումները և քրեական հանցագործությունները: Եթե մարդ թերացել է, դա այլ բան է, եթե մարդ մսխել է գումարներ և որոշել է ապրել պետության ու ժողովրդի հաշվին, դա բոլորովին բան է: Ձեզ մոտ նշված է, որ չկատարած քաղաքաշինական աշխատանքների համար վճարվում են, հո հոր տնից չեն բերել էդ փողը, որ չկատարվածի դիմաց վճարվեն՛՛:

Ըստ ԱԺ փոխնախագահի` չարաշահումները հարկատուների, պատգամավորների ու ժողովրդի հաշվից են արվում: ՛՛Իշխանության  փիլիսոփայությունը հետևյալն է՝ մենք պետք է օր առաջ ազատվենք կոռումպացված չինովնիկներից, մեր տնտեսական խնդիրների պատճառն էլ այդ կոռումպացված չինովնիկներն են՛՛:

Շարմազանովը հարցրեց` քանի քրեական գործ է հարուցվելու այս զեկույցից հետո: ՛՛Որպես Վերահսկիչ պալատի նախագահ դուք քանի քրեական հանցանք եք այստեղ տեսնում, որովհետև ես որպես քաղաքական իշխանության ներկայացուցիչ, որպես մեծամասնության ներկայացուցիչ քաղաքական հայտարարություն եմ անում, որ մեզ համար անթույլատրելի է կոռումպացված չինովնիկը, այդ չաղ ու բախտավոր չինովնիկների ժամանակներն անցյալում են: Դա պետք է բոլորը հասկանան՛՛,-հայտարարեց ՀՀԿ խոսնակը: 

ՎՊ նախագահը համաձայնեց՝ ասելով, որ իրենք ընդունում են այդ կոչը և այդ ուղղությամբ էլ աշխատում են: ՛՛Այո, կան ռիսկեր, լրջագույն կոռուպիցիոն ռիսկեր, դրա մասին խոսում ենք բոլորս: Հիմա ես ընդամենն ասում եմ՝ եկեք այս խնդիրները միասին լուծենք՛՛:

Իշխան Զաքարյանն ասաց, որ ի տարբերություն այլ երկրների՝ Վերահսկիչ պալատն իրավունք չունի որևէ մեկին պատժել: 

՛՛Ես չեմ կարծում, որ Վերասհկիչ պալատը պետք է “դամոկլյան սրի” դեր ստանձնի, բայց պետք է թացը չորից տարբերենք: Եթե կա քրեական հանցագործություն, պետք է այդ կոռումպացված չինովնիկները լինեն համապատասխան վայրերում, բոլորին մեկ սանրով սանրել պետք չէ՛՛,-արձագանքեց ԱԺ փոխնախագահը:

Իշխան Զաքարյանը պատասխանեց.

՛՛2012-ի պետական բյուջեի, վարկային միջոցների, դրամաշնորհների ծախսի առյուծի բաժինը կոռումպացված ռիսկեր են պարունակում շինարարության և գնումների ոլորտում: Այս առումով այս դահլիճում հայտարարել եմ, որ նախագահի հանձնարարականով այս երկու ուղղությունները Վերահսկիչ պալատը դարձրել է թիրախ: Ես հանդիպել ռմ բոլոր նախարարների հետ, շինարարական խոշոր կազմակերպությունների ղեկավարների հետ, հստակ խնդիրներ եմ դրել ու ասել, որ այս տարվա պետական բյուջեի ծախսային մասը լինելու է ամենօրյա հսկողության տակ և եթե այսքանից հետո որևէ պետական չինովնիկ անելու է այն, ինչ արել է տարիներ շարունակ, ապա թող նրան պատժեն՛՛:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ