08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Ռուսաստանը բացի զենքից մեզ առաջարկելու բան չունի

Հելսինկյան ասոցացիայի վանաձորյան գրասենյակի ղեկավար՝ իրավապաշտպան Արթուր Սաքունցը կարծում է, որ առանձնապես հարկավոր չէ երկար մտածել հասկանալու համար` ուզում ենք ասոցացվել Եվրամիության հետ, թե ոչ:

“Եվրոմիությունը այնպիսի առաջարկ է արել Հայաստանին, որ մենք չգիտենք ինչ անենք, այդպիսի տպավորություն է ստեղծվել: Հարցը նրանում է թե մենք որ քաղաքականությունն  ենք նախընտրում` եվրասիական թե եվրոպական: Մենք այլևս երկու աթոռի վրա նստելու հնարավորություն չունենք”,-այսօր  դիտարկեց Արթուր Սաքունցը:

Սաքունցի կարծիքով` “Ռուսական  դաշնությունը որպես Եվրասիական միջուկ հանդիսացող պետություն մեզ համար առաջարկել է մեկ հնարավորություն` ենթարկվել և սպասարկել:Ռուսաստանը բացի  զենքից մեզ առաջարկելու բան չունի”:

Իրավապաշտպանը նկատում է, որ Եվրոպայի ներկայացրած ծրագիրն էլ իդեալական չէ սակայն.

“Եվրոպական միությունը մեզ հա ասում է` ես էլ ունեմ խնդիրներ,բայց առաջարկում է նաև այդ խնդիրների լուծման հնարավորությունները: Այդ լուծումները նա լայն սկուտեղի վրա է դնում: Եվրոպական քաղաքակրթությունը ստեղծել է խնդիրների լուծման լայն հնարավորություն”:

Սաքունցը նկատում է, որ “ունենք ընտրելու հնարավորություն” և այս պահին միայն հարց է, թե որ քաղաքակրթությունը ավելի հարազատ կլինի մեզ. “Հարցը հետևյալն է` մենք ուզում ենք դուրս գալ այս ճահճից, թե ոչ: Եթե ուզում ենք մնալ, պիտի ընտրենք դեռևս քսանական թվականներից ընդունված Եվրասիական մոդելը”: 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ