25 Մայիսի, Saturday, 2024
KFC

Լափում են բյուջեն … ԱԺ-ում թեժ է, Արգամիչը պահանջում է պատժել

Այսօր Ազգային ժողովում Վերահսկիչ պալատի 2012 թվականի հաշվետվության ներկայացումից հետո ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ երբ այս հաշվետվության, արձանագրված չարաշահումների մասին ամիսներ առաջ սկսվեց խոսվել, ինքը չէր հավատում այդ ամենին, սակայն երբ հիմա ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը այս ամբիոնից է հայտարարում,  զարմացած է:

՛՛Զարմացած եմ, որ գործ ունենք թալանչիների հետ, այս մարդկանց բոլոր գործերը պետք է ուղարկենք դատախազություն՛՛,- Հովիկ Աբրահմյանը հիշեցրեց, որ նման ելույթներ չարաշահումների մասին բավական շատ են եղել, սակայն դրանք կրկնվում են:

“Սրա վերջն ի՞նչ է լինելու, իրականում բյուջեն լափում են որոշ մարդիկ: Ի՞նչ են ասում այդ չինովնիկները, երբ քննարկում եք իրենց հետ, երբ ասում եք, որ յուրացրել են տասը միլիոն, քսան միլիոն՛՛:

Իշխան Զաքարյանը պատասխանեց, որ միայն Ջրային տնտեսության  պետական կոմիտեն չի համաձայնել արձանագրված խախտումների հետ: ՎՊ նախագահը տեղեկացրեց, որ ՛՛Հանրապետական՛՛ խմբակցության հետ բավականին երկար՝ մոտ երեք ժամ քննարկել են այս բոլոր խնդիրները:

Զաքարյանը շեշտեց, որ կառավարության նիստի ժամանակ վարչապետը մեկ առ մեկ նախարարներին խնդրել է պարզաբանել, թե ինչպես են վերաբերում իրենց ոլորտներում արձանագրված բացահայտումներին: ՛՛Վարչապետը հայտարարել է, որ շատ շնորհակալ են Վերահսկիչ պալատին կատարած աշխատանքների համար, իսկ նախարարների պատասխանները տեղադրված են կառավարության կայքէջում:

՛՛Չե՞ք կարծում, որ հանրության մոտ տպավորություն կստեղծվի, որ մենք էլ ենք մասնակից, որ հայտնաբերում ենք, բայց տուգանք չենք կիրառում: Այդ պաշտոնյաները պետք է ազատվեն աշխատանքից, անփոխարինելի պաշտոնյա չկա:

Վարչապետը լուրջ քայլեր պիտի անի այս ուղղությամբ: Ես գտնում եմ, որ սա պիտի ուեննա լուրջ հետևանքներ՝ կեղծիքներով, թալաններով, յուրացումներով զբաղված մարդկանց պետք է ազատել աշխատանքից՛՛,-շեշտեց ԱԺ նախագահը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ