Հանգուցյալի ուրվականը հանգիստ չի տալիս նախագահին
Վենեսուելայի նախկին նախագահ Ուգո Չավեսն արդեն 2-րդ անգամ թռչունի տեսքով հայտնվել է գործող նախագահ Նիկոլաս Մադուրոյին, գրում է “El Universal”-ը:
“Լսեք, ես տեսա` ինչպես էր նա թռչում այստեղ: Շատերը մտածում են, թե ես հորինում եմ, թող մտածեն, բայց ես տեսա, թե ինչպես էր նա երգում, նա երջանիկ էր, որովհետեւ ես աշխատում եմ”,-հայտարարել է Մադուրոն` ձեռքերով ցույց տալով, թե ինչպես է Չավես դարձած թռչունը թռել իր կողքով:
Նա հավելել է նաեւ, որ զգացել է Չավեսի հոգին: “Նա ինձ օրհնեց”,-նշել է Մադուրոն:
Վենեսուալայի նախկին նախագահ Ուգո Չավեսը, ով մահացավ քաղցկեղից, առաջին անգամ Մադուրոյին հայտնվել էր ապրիլի 2-ին: Վերջինիս խոսքով` այդ ժամանակ Չավեսը օրհնել է իրեն կայանալիք նախագահական ընտրություններում պայքարելու համար, արդյունքում` նա հաղթեց ընտրություններում: