24 Մայիսի, Saturday, 2025
KFC

“Կենտրոնի” Պետրոսը հարցնում է “Շանթին”` ինչու Արմեն Դուլյանը

“Սեփականատերը իրավունք ունի ցանկացածին ազատել և ընդունել գործի, սակայն Դուլյանը ճանաչված մարդ է, և նշվում է, որ իրեն ազատել են աշխատանքից գրառման համար: Դա նույնն է, որ բժշկին ազատես գործից բժշկելու համար, կամ հրշեջին` կրակը մարելու համար:

Դուլյանը իր կարծիքը չի հայտնել եթերում: Նա միշտ տեղավորվել է կորպորատիվ էթիկայի նորմերում: Ինձ անհասականալի է հեռացման ձևը: Եթե կանչում ես, բացատրություն ես պահանջում և այն քեզ չի բավարարում, կարող ես ասել` սիրելիս դու հեռացված ես, սակայն այս դեպքում նման բան չի եղել”:

“Կենտրոն” հեռուստաընկերության  մեկնաբան Պետրոս Ղազարյանն այսօր լրագրողների հետ  հանդիպմանը անդրադարձավ “Շանթ”-ի լրագրող Արմեն Դուլյանին  աշխատանքից ազատելու միջադեպին:

Պետրոս Ղազարյանի խոսքով` կատարվածը նորմալ չէ և աշխատանքային էթիկայի խախտում է: Պետրոս Ղազարյանը նշեց, որ գրառումը վերաբերել է ռուսաստանյան չինովնիկներին, ովքեր կարողանում են ազդել եթերի վրա:

“Նա համեմատել է չինովնիկի հետ, ով լծակ ունի և ինչ-որ կտոր հանում է եթերից”:

Պ. Ղազարյանը նկատեց, որ “Շանթ”-ի մեկ այլ լրագրող Արամ Աբրահամյանն էլ է բազմիցս հանդես եկել “քառակուսի” հեռուստաեթերի դեմ: Մինչդեռ  “Շանթի” ղեկավարությունը ոչինչ չի հակադրել:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ