06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 17, 2013

Մեկ տարին լրացավ /վիդեո/

Ուղիղ մեկ տարի առաջ բռնության արդյունքում կյանքից հեռացավ զինվորական բժիշկ Վահե Ավետյանը: Դեպքին հաջորդած հասարակական նախաձեռնությունների ակտիվ պայքարը, որի միջոցով պահանջ կար պատժել “Հարսնաքար” ռեստորանային համալիրում տեղի ունեցածի մեղավորներին մարեց: “Պատժել “Հարսնաքար”-ի մեղավորներին հասարակական նախաձեռնության անդամ Լարիսա Ալավերդյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց.”Ես մնում եմ այն կարծիքին,որ տեղի է ունեցել այնպիսի անմարդկային վերաբերմունք: Ես ասել եմ […]

Սյունիքի արոտավայրերը չեն տալիս

Սյունիքի արտովայրերն Իրանին վարձակալության հանձնելու հարց գյուղատնտեսության նախարարության օրակագում չկա: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: ՛՛Ոչ, այդպիսի բան չկա, ընդհանրապես օրակագում այդպիսի բան  չկա՛՛,-նախարարի խոսքով՝ այդպիսի հարց ընդհանրապես չի եղել օրակարգում:

Սա այն ժողովուրդն է, որը պայծառ և լուրջ ապագա էր ուզում կերտեր …

“Ա1+” հեռուստաընկերության տնօրեն Մեսրոպ Մովսեսյանը արտագաղթի հիմնախնդիրներին առնչվող այսօրվա քննարկմանը նշեց, որ սկսած 2000 թվականից ինքը իրեն համարում է էմիգրանտ սեփական երկրում . “ Ես չեմ զարմանա, որ էմիգրացիան դիտարկվեր որպես սփյուռքից դեպի Հայաստան և ոչ թե հակառակը: Ես համարում եմ, որ ամենամեծ և ամենախայտառակ պատճառը ագրեսիվ ցինիզմն է, որը դրսևորում է մեր պառլամենտը, մեր […]

Հաճախակի սեքսը ավելացնում է գլխուղեղի բջիջների քանակը

Պարզվում է, որ հաճախակի սեքսը ավելացնում է գլխուղեղի այն բջիջների քանակը, որոնք պատասխանատու են սովորելու եւ հիշողության համար: Այլ կերպ ասած, որքան շատ են այդ բջիջները, այնքան շատ է սեքսը: Բացի այդ, “գրկախառնության հորմոնը”` օկսիտոցինը, որը վստահության զգացողություն է առաջացնում զուգընկերների մոտ, սեքսի ժամանակ կանացի օրգանիզմում ավելի շատ է արտադրվում, քան տղամարդկանց մոտ: Այդ պատճառով էլ […]

Փոփոխված ու անփոփոխ աստղերը…՛՛կանաչ-կարմիրից՛՛ նորաձևություն /ֆոտո/

Ասում են` մարդիկ ամենից շատ վախենում են անդորրից և ձանձրույթից, իսկ ձանձրացնում է հատկապես  միապաղաղությունը և միօրինակությունը: Դրանից խուսափելու համար աստղերն օրինակ սիրում են փոփոխվել և ներկայանալ նոր կերպարներով: Ներկայացնում ենք հայկական շոու բիզնեսի  փոփոխվել  սիրող  աստղերին: Սոֆի Մխեյանը հայկական շոու բիզնեսի համարձակ աստղերից  է: Նա նաև այն երգչուհիներից է, ով հաճախ է ներկայանում  նոր կերպարով […]

Ավետիք Բուդաղյանի երկու տարեկան աղջիկը ասում է՝ պապա … Henaran.am-ի թղթակիցը Բուդաղյանների տանն էր

“Իրանց դեմ ծուղակ էին սարքել: Միայն իրանց դեմ չէր կարում խոսեր մարզպետը: Ծուղակ էր սարքել, որ տաներ, վերացներ”,-Henaran.am-ի հետ զրույցում տեսակետ ասաց հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած փոխհրաձգությունից սպանված գործարար Ավետիք Բուդաղյանի կինը՝ Անահիտը: Վերջինիս խոսքով, Սուրիկ Խաչատրյանը ՛՛միշտ նախանձում էր Բուդաղյան եղբայրներին՛՛: Անահիտի պատմելով, Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո […]

Ի՞նչ պատահեց Ժիրայր Սեֆիլյանին /վիդեո/

”Սարդարապատ” նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանին այլևս չեն սպառնում: Այս մասին նա ասաց Henaran.am-ի հետ զրույցում: Երկու շաբաթ առաջ ”Նախախորհրդարանի” ներկայցուցիչ Գարեգին Չուքասզյանը հանրահավաքի ժամանակ հայտարարել էր, որ Սեֆիլյանի կյանքին սպառնացել են: Ինչպես նշեց Սեֆիլյանը, այդ հայտարարությունից հետո իրեն այլևս չեն սպառնում: Նա պատմեց, որ իրեն հեռախոսազանգերով էին վախեցնում: Ինչու Սեֆիլյանը չի ներկայացել ոստիկանություն, ինչու […]

Ճապոնիայում վաճառվել է աշխարհի ամենաթանկ ձմերուկը

Ճապոնիայում մոտ 3.2 հազար դոլարով աճուրդում վաճառվել է “դենսկե” տեսակի էլիտար ձմերուկ: Ամենաթանկ ձմերուկի սեփականատերն է դարձել տեղի սուպերմարկետների ցանցի ղեկավարը: Այժմ երջանիկ գնորդը մտադիր է “հրաշք-հատապտուղը” աճուրդի հանել իր խանութներից մեկում: յուրօրինակ ձմերուկը շատ հյութալի եւ համեղ է: Այս տեսակն աճեցնում են ճապոնական Հոկայդո կղզու Տոմա քաղաքի տարածքում: Սովորաբար այս ձմերուկների գինը 50 դոլար […]

՛՛Ովքեր են թալանչիները՛՛

Այսօր արտահերթ նիստում Ազգային ժողովը շարունակեց Վերահսկիչ պալատի 2012 թվականի հաշվետվության վերաբերյալ քննարկումները: Պատգամավորները փորձում էին փոխվարչապետ Արմեն Գևորգյանից ճշտել, թե ինչու կառավարությունը չի դիմում դատախազություն՝ արձանագրված չարաշահումների հարցով, ինչպես կասեր Հովիկ Աբրահամյանը ՛՛ովքեր են թալանչիները՛՛:  ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեդրակ Սարոյանը հարցեր չուղղեց ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանին կամ փոխվարչապետ Արմեն Գևորգյանին, բայց մտահոգ է: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄայիսիՀուլիսի