07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 17, 2013

Տուրիզմը տնտեսության գերակա ուղղություն հայտարարելը դեռեւս բավարար չէ՛՛ ԱԺ փոխնախագահ

Հայաստանի հանրապետական Կուսակցության եւ ՀՀ-ում ՌԴ դեսպանատան օգնությամբ  Տուրիզմի միջազգային ակադեմիայի (Ռուսաստան) եւ Տուրիզմի հայկական ինստիտուտի նախաձեռնությամբ` “Դեպի ԱՊՀ երկրների միասնական երիտասարդական տարածություն” երկրորդ գիտատուրիստական արշավի շրջանակներում անցկացվեց “Ճանաչիր հայրենիքը եւ պատմիր նրա մասին” երկաթուղային տուրը, որի մասնակիցները մեկնեցին Երեւան-Գյումրի-Վանաձոր-Ալավերդի-Երեւան երթուղով: Ծրագրին մասնակցեցին ՀՀԿ կանանց խորհրդի անդամները  ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ, ում էլ խնդրեցինք […]

Համաշխարհային սկանդալ.ամերիկացի գործակալները գաղտնալսել են Մեդվեդեւի զանգերը

Այսօր մեկնարկելիք G8-ի գագաթաժողովը կարող է ստվերել լրտեսական սկանդալը` կապված վերնախավի ներկայացուցիչների մեկ այլ հանդիպման հետ: Խոսքը 2009-ին Լոնդոնում կայացած “մեծ քսանյակի” բանակցությունների մասին է: Ինչպես հաղորդում է “Guardian”-ը, այդ ժամանակ որոշ հյուրերի հատուկ ուշադրությամբ են հետեւել: Ըստ թերթի`համաշխարհային ղեկավարներին լրտեսել են ամերիկյան գործակալները: Օգտագործելով հեռակառավարվող հետախուզության նորագույն միջոցները` նրանք հետեւել են ղեկավարներին Հյուսիսային Յորքշիրում […]

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Իտալիա

Իտալիայի Հանրապետության պաշտպանության գլխավոր շտաբի պետ, ծովակալ Լուիջի Բինելի Մանտելիի հրավերով ս.թ. հունիսի 16-ին եռօրյա պաշտոնական այցով Իտալիա է մեկնել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը: Այցի ընթացքում կայանալու են ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հանդիպումները Իտալիայի Հանրապետության պաշտպանության գլխավոր շտաբի պետի եւ Իտալիայի զինված ուժերի մի շարք բարձրաստիճան ներկայացուցիչների հետ: Հանդիպումների […]

ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությունը համալրվել է նոր անդամներով

Շարունակվում է ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության համալրումը նոր անդամներով: Հունիսի 15-ին ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ տեղի ունեցավ շուրջ 100 երիտասարդների կուսակցական անդամատոմսերի հանձնման հանդիսավոր արարողությունը: Երիտասարդներին կուսակցական անդամատոմսեր են հանձնել Հայկ Սարգսյանը եւ ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Կարեն Ավագյանը: Նրանք ողջունեցին ներկաներին` առանձնահատուկ ուշադրության արժանացնելով այն հանգամանքը, որ անդամատոմսերը հանձնում […]

Խելամտությունը հաղթեց ծայրահեղականությանը. Իրանը նոր նախագահ ունի

Իրանի նախագահական ընտրությունների վերջնական արդյունքների համաձայն` երկրի նոր նախագահ է ընտրվել հոգեւորական Հասան Ռուհանին: Վերջինս, երկրի չափանիշներով, լիբերալ է համարվում, հաղորդում է “BBC”-ն: Տասնյակ հազարավոր իրանցիներ հավաքվել են Թեհրանում` ողջունելու նոր առաջնորդին: Ինքը` Հասան Ռուհանին, հայտարարել է, որ ընտրությունների արդյունքները խելամտության հաղթանակն է ծայրահեղականության դեմ: Իրանի հոգեւոր առաջնորդ այատոլլա Համենեին արդեն շնորհավորել է նոր նախագահին […]

Գերմանիայում հայկական գրադարան-արխիվ կգործի

Գերմանիայում գրադարան-արխիվ հիմնադրելու գաղափարը Հայ ակադեմիականների միության վարչության տարիների մշակած ծրագիրն է: Մի քանի տարի առաջ Գերմանիայի Կենտրոնական Խորհուրդն /ԳԿԽ/ առաջարկ է ստացել, որ տեղի բոլոր հայկական համայնքների և միությունների հետ այս ծրագրով աշխատի: Արդյունքում շուտով երկար սպասված այդ ծրագիրը կյանքի կկոչվի: Իսկ գրադարանի հիմնադրման ֆոնդ կհանդիսանան արդեն հավաքված մի քանի հարյուր գրքերը: “Ես ինքս […]

”Բարև Երևանը” հրաժարվում է մեքենաներից՝ խտրականություն է /ֆոտո/

”15 հունիսի 2013թ., Երեւան: Այսօր Երեւանի ավագանու ”Բարեւ Երեւան” խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը նամակ է ուղարկել քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որում մասնավորապես ասված է. ”Հարգելի պարոն Մարգարյան, Հայտնում ենք Ձեզ, որ ”Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին” ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված՝ ”Բարեւ Երեւան” խմբակցությանը տրամադրվող տեխնիկապես մաշված, չգործող ”ԳԱԶ 3110” մակնիշի ավտոմեքենայից խմբակցությունը հրաժարվում […]

ՀՀ ԱԳ նախարարը կայցելի Իսպանիա

Իսպանիայի ԱԳ նախարար Խոսե Մանուել Մարգալյոյի հրավերով ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հունիսի 17-ին կայցելի Մադրիդ։ Նույն օրը տեղի կունենան Հայաստանի եւ Իսպանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների բանակցությունները։ Այցելության շրջանակներում նախատեսված են նաեւ նախարար Նալբանդյանի հանդիպումներն Իսպանիայի խորհրդարանում եւ ելույթը Մադրիդի ակումբ քաղաքագիտական կենտրոնում։

Բաց նամակ

Ներկայացնում ենք “Կիլիկիա” առևտրի կենտրոնի աշխատակիցների նամակն ուղղված ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին ու պատգամավորներին: ”ՀՀ Ազգային Ժողովի մեծարգո նախագահ, հարգելի ժողովրդի ընտրյալ պատգամավորներ,  Մեր առջև ծառացած խնդրի առնչությամբ արդեն իսկ նամակներ ենք հղել հանրապետության նախագահին, կառավարությանը, բարձրաձայնել ենք խնդիրը մամուլի էջերում և հեռուստատեսությամբ:Որպես ժողովրդի հավաքական ձայնն ու վստահությունը ներկայացնող կառույցի Ձեզ դիմում ենք աջակցության մեծ ակնկալիքով: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄայիսիՀուլիսի