11 Ապրիլի, Saturday, 2026
KFC

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Իտալիա

Իտալիայի Հանրապետության պաշտպանության գլխավոր շտաբի պետ, ծովակալ Լուիջի Բինելի Մանտելիի հրավերով ս.թ. հունիսի 16-ին եռօրյա պաշտոնական այցով Իտալիա է մեկնել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը: Այցի ընթացքում կայանալու են ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հանդիպումները Իտալիայի Հանրապետության պաշտպանության գլխավոր շտաբի պետի եւ Իտալիայի զինված ուժերի մի շարք բարձրաստիճան ներկայացուցիչների հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկվելու են պաշտպանական գերատեսչությունների միջեւ համագործակցության ընդլայնմանը, ինչպես նաեւ Լիբանանում ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող ՅՈՒՆԻՖԻԼ գործողության կազմում, իտալական հրամանատարության ներքո հայ խաղաղապահների ներգրավմանն առնչվող հարցեր:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ