07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Համաշխարհային սկանդալ.ամերիկացի գործակալները գաղտնալսել են Մեդվեդեւի զանգերը

Այսօր մեկնարկելիք G8-ի գագաթաժողովը կարող է ստվերել լրտեսական սկանդալը` կապված վերնախավի ներկայացուցիչների մեկ այլ հանդիպման հետ: Խոսքը 2009-ին Լոնդոնում կայացած “մեծ քսանյակի” բանակցությունների մասին է: Ինչպես հաղորդում է “Guardian”-ը, այդ ժամանակ որոշ հյուրերի հատուկ ուշադրությամբ են հետեւել:

Ըստ թերթի`համաշխարհային ղեկավարներին լրտեսել են ամերիկյան գործակալները: Օգտագործելով հեռակառավարվող հետախուզության նորագույն միջոցները` նրանք հետեւել են ղեկավարներին Հյուսիսային Յորքշիրում տեղակայված բրիտանական ռազմական բազայից: Ֆորումի հյուրերի համար նախատեսված իմպրովիզացված ինտերնետ-սրճարաններում  համակարգիչները հագեցված են եղել հավելյալ ծրագրերով, որոնց միջոցով հնարավոր է եղել հետեւել օգտատերերի էլեկտրոնային նամակագրությանը: 

Ամերիկյան մասնագետները ձայնագրել եւ գաղտնազերծել են այն ժամանակ դեռեւս ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի եւ ռուսական պատվիրակության ներկայացուցիչների հեռախոսային զանգերը Մոսկվա: Ստացված տվյալներն իբր թե հանձնել են թագուհու գաղտնի ծառայությանը: 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ