13 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Խելամտությունը հաղթեց ծայրահեղականությանը. Իրանը նոր նախագահ ունի

Իրանի նախագահական ընտրությունների վերջնական արդյունքների համաձայն` երկրի նոր նախագահ է ընտրվել հոգեւորական Հասան Ռուհանին: Վերջինս, երկրի չափանիշներով, լիբերալ է համարվում, հաղորդում է “BBC”-ն: Տասնյակ հազարավոր իրանցիներ հավաքվել են Թեհրանում` ողջունելու նոր առաջնորդին:

Ինքը` Հասան Ռուհանին, հայտարարել է, որ ընտրությունների արդյունքները խելամտության հաղթանակն է ծայրահեղականության դեմ: Իրանի հոգեւոր առաջնորդ այատոլլա Համենեին արդեն շնորհավորել է նոր նախագահին եւ կոչ է արել բոլորին աջակցել նոր ղեկավարին եւ նրա աշխատակազմին:

ԱՄՆ-ը հայտարարել է, որ պատրաստ է Թեհրանի հետ ուղիղ երկխոսության` իրանյան միջուկային ծրագրերի վերաբերյալ: Սպիտակ տան հայտարարության մեջ նշվում է Իրանի ժողովրդի համարձակության մասին, որն իր կամքը դրսեւորեց նախագահ ընտրելու ժամանակ: 

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ