07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 17, 2013

Հոլիվուդի ամենաեկամտաբեր աստղերը /ֆոտո/

Աստղերը միլիոնավոր դոլարներ են ստանում հոլիվուդյան տարբեր նախագծերի դիմաց: Սակայն նրանցից ոմանք հատկապես մեծ հոնորարներ են ստանում եւ կինոընկերություններին հատկապես մեծ եկամուտներ են բերում: Դա պարզելու համար “The Huffington Post”-ի լրագրողներն ընտրել են վերջին 10 տարվա ամենահայտնի լրագրողներին եւ հաշվարկել, թե նրանց մասնակցությամբ որ ֆիլմերն են ավելի քան 200 մլն դոլար հավաքել կինովարձույթում: Պարզվել է, […]

Ստրասբուրգում կանցկացվի Եվրոպայի խորհրդում ՀՀ նախագահության առաջին միջոցառումը

Հունիսի 18-ից 19-ը Ստրասբուրգում կանցկացվի Եվրոպայի խորհրդում ՀՀ նախագահության առաջին միջոցառումը՝ “Իրավական ոլորտի մասնագետների համար մարդու իրավունքների կրթության ողջ կտրվածքին վերաբերող հարցերին” նվիրված խորհրդաժողովը։ Երկօրյա միջոցառման ընթացքում ուշադրություն կդարձվի այս խնդրի ամենատարբեր ասպեկտներին: Խորհրդաժողովին բացման խոսքով հանդես կգան Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանը եւ Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության գլխավոր տնօրինության […]

Ռուբեն Հակոբյանը հանդիպել է Երեւանում ԵԽ գրասենյակի ղեկավարի հետ

Այսօր “Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը ՀՀ Ազգային Ժողովում հանդիպել է Երեւանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Օլեքսանդր Պավլյուկի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի Հանրապետության ներքաղաքական իրավիճակը, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանն առնչվող հարցեր: “Ժառանգություն” խմբակցության ղեկավարը ներկայացրել է այդ խնդրի վերաբերյալ կուսակցության դիրքորոշումը, ինչպես նաեւ մտահոգություն հայտնել այդ խնդրի կարգավորման հարցում եվրոպական կառույցների կողմից […]

Ուղեղների արտահոսք է

“Հանուն իրավական կամայականությունների” ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը գերադասում է խոսել փաստերով: Այսօր արտագաղթի ծավալները ու դրա հետևանքնները ուսումնասիրող քննարկմանը նա կիսվեց իր մոտեցումներով, որոնք ըստ իրեն՝ արդեն ապացուցված ճշմարտություններ են “ Արտագաղթը կա և շարունակվում է: 1990 թվականի տվյալներով ներառյալ փախստականներրը` Հայաստանում բնակվում էր 4 միլիոն մարդ: 2011 թվականի ՄԱԿ-ի տվյալներով Հայաստանում մշտապես բնակվում […]

ՀՀ չորրորդ նախագահը միջնորդեց փոխել խափանման միջոցը /վիդեո/

Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի մահափորձը պատվիրելու մեջ մեղադրվող Վարդան Սեդրակյանը քիչ առաջ ցուցմունք տալով՝ ներկայացրեց նաեւ միջնորդություն` փոխելու իր խափանման միջոցը: Ըստ ամբաստանյալի` մեղադրող կողմը ներկայացնում է մի ապացույց, որ իբր 2013-ին հունվարի 8-ին Սամվել Հարությունյանը զանգահարել է նրան: “Սամվել Հարությունյանը եւ այսօր էլ Խաչատուր Պողոսյանը հայտարարեցին, որ ես […]

Անահիտ Բախշյանի հրապարակային պատասխանը Տարոն Մարգարյանին

Այսօր Երեւանի ավագանու “Բարեւ Երեւան” խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը, օրենքները կարդալու վերաբերյալ Տարոն Մարգարյանի հորդորին ի պատասխան, նամակ է հղել պարոն Մարգարյանին, որում ասվում է. “Հարգելի պարոն Մարգարյան, Երեւանի ավագանու կանոնակարգի 6-րդ կետի համաձայն՝ “Ավագանու գործունեությունը հիմնվում է քաղաքական բազմակարծության, իրավահավասարության, օրինականության, հարցերի ազատ քննարկման ու կոլեկտիվ լուծման սկզբունքների վրա”, ուստի ավագանու նիստերին մասնակցող քաղաքական […]

Սիրում են Արարատը, խմում միայն հայրենիքի ջուրը, բայց գնում են

” Իմ տպավորությամբ այսօր այս արտագաղթի  դեպքում Հայաստանի իշխանությունները գտնվում են տոտալ, ոչ ադեկվատ բնութագրման մեջ, ոչ ադեկվատ է վերաբերմունքը բոլոր խնդիրներին”,- արտագաղթի խորացման և դրա հեևանքների հետ կապված քննարկմանը կարծիք հայտնեց “Նոր ժամանակներ” կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը: Արամ Կարապետյանի դիտարկմամբ արտագաղթը այսօր բաղկացած է 4 օբյեկտիվ և սուբյեկտիվ բաղադրիչներից.”Առաջին օբյեկտիվ բաղադրիչը սոցիալ-տնտեսական իրավիճակն է […]

՛՛Նախագահը, որ տեսնի պահանջարկ կա, հետ կնշանակի՛՛ . Գորիսում ստորագրահավաք է

Սյունիքի մարզպետի պաշտոնակատար Արա Դոլունցը Գորիսում ստորագրահավաք է նախաձեռնել ի պաշտպանություն նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի: Պաշտոնակատարը հավաքել է Գորիսի էլիտար մասին՝ մտավորականներ, ուսուցիչներ, արվեստագետներ, բժիշկներ, նաեւ գյուղապետեր եւ բացատրել, որ Խաչատրյանի փրկությունը եւ մարզպետ աշխատելը նրանց ստորագրությունից է կախված: “Բայց մենք չենք նշանակում եւ հետո ընտրովի էլ չի, որ ընտրենք”,-հարցրել է գյուղապետերից մեկը: “Նախագահը, որ տեսնի […]

ՀՀ ոստիկանությունը հայտարարում է հայտերի ընդունելություն

ՀՀ ոստիկանությունը հայտարարում է ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում հասարակական միավորումների ներկայացուցիչներ ընդգրկելու վերաբերյալ հայտերի ընդունելություն` ՀՀ ոստիկանության պետի 2013 թ. ապրիլի 29-ի “Ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկվելու նպատակով հասարակական միավորումների կողմից ներկայացվող հայտերը ոստիկանության կողմից ընդունելու, քննարկելու, թեկնածուներին ընտրելու կարգը սահմանելու մասին” թիվ 9-Ն հրամանի պահանջների համաձայն: Հայտ կարող են ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում գործող այն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄայիսիՀուլիսի